Հա

Քաղաքական

11/03/2019 - 11:10

Յայտնի են աշխարհում խոշորագոյն զէնք արտահանողները

Ստոկհոլմի Աշխարհի խնդիրների հետազօտութիւնների միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է իր ամենամեայ զեկոյցը, որում թւարկել է սպառազինութեան խոշորագոյն արտահանողներին: Տ

«alikonline.ir» - Ստոկհոլմի Աշխարհի խնդիրների հետազօտութիւնների միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է իր ամենամեայ զեկոյցը, որում թւարկել է սպառազինութեան խոշորագոյն արտահանողներին: Տեղեկացնում է «News.am»-ը:

Փաստաթղթի համաձայն՝ դրանք են՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան: Նրանք իրականացնում են արտահանման համաշխարհային ծաւալի 75 տոկոսը, ընդ որում՝ առաջին երկու երկրին է բաժին ընկնում 57 տոկոսը:

Նշւում է, որ 2014-2018 թւականներին Ռուսաստանը զէնք է մատակարարել 48 պետութիւն, հիմնականում Հնդկաստան, Չինաստան եւ Ալժիր:

Զեկոյցում նշւած է, որ նոյն ժամանակահատւածում արտահանման համաշխարհային ծաւալն աճել է 7.8 տոկոսով: Ներմուծման առաւել մեծ աճ է գրանցւել Մերձաւոր Արեւելքի երկրներում՝ Սաուդական Արաբիա, Եգիպտոս, Իսրայէլ, Կատար եւ Իրաք:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։