Հա

Քաղաքական

11/03/2019 - 12:10

«Փաշինեանն ու Ալիեւը պատրաստւում են ձեռքսեղման». «Nezavisimaya Gazeta»

Ռուսական «Nezavisimaya Gazeta»-ն յօդւածով անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին յայտարարութեանը, որում խօսւում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ու Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի սպասւելիք հանդիպման մասին

«alikonline.ir» - Ռուսական «Nezavisimaya Gazeta»-ն յօդւածով անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին յայտարարութեանը, որում խօսւում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ու Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի սպասւելիք հանդիպման մասին: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

«Բաքուն եւ Երեւանը միակարծիք էին այն հարցում, որ բարձր մակարդակով հանդիպումներն իմաստ ունեն այն դէպքում, եթէ կողմերը մօտ են յստակութեան: Հակառակ դէպքում` դա ժամանակի անիմաստ կորուստ է»,- նշում է յօդւածագիրը:

Ըստ նրա` հաշւի առնելով վերոյիշեալը` կարելի է ենթադրել, որ Փաշինեանն ու Ալիեւը պատրաստ են զիջումների:

Նշւում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանխագահների յայտարարութիւնից պարզ է դառնում, որ բանակցային սեղանին դեռ դրւած են Մադրիդեան սկզբունքները, որոնք Երեւանը եւ Բաքուն պատրաստ են ընդունել մասնակիօրէն եւ սեփական մեկնաբանմամբ:

«Մինչ օրս ադրբեջանական կողմը պնդում էր, որ պէտք է տեղի ունենայ ծրագրի փուլային իրականացում` ԼՂ-ի կարգավիճակի հարցը յետաձգելով, իսկ Հայաստանը հանդէս էր գալիս այդ դրոյթների փաթեթային ընդունման օգտին: Փոխւե՞լ է, արդեօք, ինչ-որ բան երկու առաջնորդների դիրքորոշման մէջ, յայտնի չէ, եւ որոշակի յստակութիւն կարող է լինել միայն բանակցութիւններից յետոյ, որոնք ինքնին օգտակար են: Թէկուզ այն պատճառով, որ Փաշինեան-Ալիեւ մի քանի հանդիպումներից յետոյ լարւածութիւնը շփման գծում նւազել է: Դա ընդունում են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց յայտարարութիւնում»,- ասւում է յօդւածում:

Յարակից լուրեր

  • Իշխանութիւնը լաւ չի աշխատում եւ «դեղին քարտի» պէտք է արժանանայ
    Իշխանութիւնը լաւ չի աշխատում եւ «դեղին քարտի» պէտք է արժանանայ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ դատարանները շրջափակելու կոչի եւ դատական համակարգի բարեփոխումներ սկսելու վերաբերեալ յայտարարութեամբ հանդէս եկաւ Հ. Յ. Դաշնակցութիւնը:

    «Politik.am»-ի հետ զրույցում ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը նշում է՝ Դաշնակցութիւնը իր տեսակէտն արդէն յստակ արտայայտել է՝ դատական համակարգի բարեփոխումները անհրաժեշտ են: Իրենց համար զարմանալի են մի քանի հանգամանք:

  • Փոփոխութիւնների համար ամենաճիշտը սահմանադրական ճանապարհն է
    Փոփոխութիւնների համար ամենաճիշտը սահմանադրական ճանապարհն է

    Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչը՝ արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը, խնդրայարոյց է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար: Հանրութեան համար անորոշ էր, թէ ինչի համար է այդ ամէնն արւում:

  • Ժողովրդավարութեան գերեզմանափորները. դեռ ուշ չի դէմքը փրկելու համար
    Ժողովրդավարութեան գերեզմանափորները. դեռ ուշ չի դէմքը փրկելու համար

    Հրապարակախօս, լրագրող Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

    «Այն քաղաքական ու հասարակական գործիչները, ովքեր վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչով դատարանների մուտքերը փակեցին կամ ողջունեցին այն, չդիմացան այն փորձութեանը, որով պարզւեց, որ նրանք կայուն համոզմունքներ չունեն ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների վերաբերեալ, եւ իրենց առաջնորդի մատի շարժումով կարող են վերածւել ժողովրդավարութեան գերեզմանափորների։

  • «Փաստ». «Պոպուլիզմի հետեւանքը. վարչապետի ծայրայեղ կոչերն էլ հանրային աջակցութիւն չեն ստանում»
    «Փաստ». «Պոպուլիզմի հետեւանքը. վարչապետի ծայրայեղ կոչերն էլ հանրային աջակցութիւն չեն ստանում»

    «Փաստ» թերթը գրում է. «Դատարանների շէնքերի մուտքերը փակե­լու նախաձեռնութեան մասով Նիկոլ Փաշինեանը նշել է, որ դատական իշխանութիւնը նոյնպէս պատկանում է ժողովրդին, եւ ժողո­վուրդը իրաւունք ունէր այդ կերպ իր բողոքը յայտնելու:

  • ԵԽԽՎ-ն մտահոգութիւն է յայտնել Փաշինեանի կոչի հետ կապւած
    ԵԽԽՎ-ն մտահոգութիւն է յայտնել Փաշինեանի կոչի հետ կապւած

    Քաղաքականապէս շահագրգիռ անձինք  պէտք է զերծ մնան այնպիսի գործողութիւններից եւ յայտարարութիւններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպէս ճնշման գործադրում ընկալւել: Այդ մասին ասել են  ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման խմբի համազեկուցողներ Իւլեա Լովոչկինան եւ Անդրէյ Շիրցելը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` դատարանի մուտքերը արգելափակելու մասին կոչին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։