Հա

Քաղաքական

11/03/2019 - 12:55

Նոր լարւածութիւն գերմանա-թուրքական յարաբերութիւններում

Գերմանիան Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուի`Թուրքիայում գործունէութիւն ծաւալող 3 գերմանացի լրագրողների լրագրողական քարտերի ժամկէտը չերկարացնելու եւ Գերմանիայում «ահաբեկչական» ժողովներին մասնակից լինելու յայտարարութիւնից յետոյ իր քաղաքացիներին զգուշացրել է  այցեր չկատարել Թուրքիա: 

«alikonline.ir» - Գերմանիան Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուի`Թուրքիայում գործունէութիւն ծաւալող 3 գերմանացի լրագրողների լրագրողական քարտերի ժամկէտը չերկարացնելու եւ Գերմանիայում «ահաբեկչական» ժողովներին մասնակից լինելու յայտարարութիւնից յետոյ իր քաղաքացիներին զգուշացրել է  այցեր չկատարել Թուրքիա: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ յայտնում է «Amerikaninsesi.com» կայքը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարութեան համացանցային կայքում հրապարակւած յայտարարութեան մէջ Թուրքիայում արձակուրդ անցկացնել պատրաստւողներին զգուշացնում են, որ այն ինչ Գերմանիայում ընդունւում է որպէս խօսքի ազատութիւն, Թուրքիայում կարող է պատճառ դառնալ մասնագիտական իմաստով սահմանափակումների եւ  քրէական յետապնդումների: Զգուշացման մէջ, յիշեցնելով Սոյլուի խօսքերը, նաեւ նշւած է. «Թուրքիայում մի շարք ձերբակալութիւններ տեղի են ունենում որպէս ահաբեկիչ դասակարգւող եւ «գիւլէնական» (FETÖ) անւանւող կազմակերպութիւնների հետ առնչութիւն ունենալու մէջ կասկածւող անձանց դէմ»:

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասը նշել է, որ Թուրքիայի գործողութիւնները բացասաբար կանդրադառնան երկրի զբօսաշրջութեան վրայ:

Գերմանական մամուլն իր հերթին յայտնում է, որ նրանք, ովքեր Գերմանիայում քննադատել են Էրդողանին, կը ձերբակալւեն Թուրքիայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։