Հա

Քաղաքական

12/03/2019 - 08:10

Բութեֆլիկան չի առաջադրւի հինգերորդ ժամկէտի համար. Ալժիրի կառավարութիւնը հրաժարական է ներկայացրել

Ալժիրի կառավարութիւնը հրաժարական է տւել, երկրում ընթացող զանգւածային բողքի ցոյցերի ֆոնին:

«alikonline.ir» - Ալժիրի կառավարութիւնը հրաժարական է տւել, երկրում ընթացող զանգւածային բողքի ցոյցերի ֆոնին: Տեղեկացնում է «BBC»-ն:

Հաղորդւում է, որ Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկան աւելի վաղ յայտարարել էր երկրի նախագահի ընտրութիւնների յետաձգման, ինչպէս նաեւ այն մասին, որ մտադիր չէ առաջադրւել հինգերորդ ժամկէտով:

Յիշեցնենք, որ Ալժիրում ընթացող բողոքի ցոյցերն սկսւել են փետրւարի 22-ին, այն բաից յետոյ, երբ Աբդելազիզ Բութեֆլիկան յայտարարեց երկրի նախագահի պաշտօնում, հինգերորդ ժամկէտով առաջադրւելու մտադրութեան մասին:

Ընդդիմադիրները պնդում են, որ առողջական վիճակի պատճառով 82-ամեայ նախագահը չի կարողանում արդիւնաւէտ ղեկավարել երկիրը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։