Հա

Քաղաքական

12/03/2019 - 09:00

Թուրք սիւնակագիր. «Թուրքիան գնում է ռուսական «S-400» համակարգերը միմիայն ԱՄՆ-ին դէմ դուրս գալու նպատակով»

Թուրքական «ՀաբերԹյուրք» կայքի սիւնակագիրներից Ֆաթիհ Ալթայլը, անդրադառնալով «S-400» զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ ռուս-թուրքական գործարքին, նշել է, որ Թուրքիայի իշխանութիւնները ձգտում են աւարտին հասցնել այդ գործարքը՝ միմիայն ԱՄՆ-ին դէմ դուրս գալու նպատակով:

«alikonline.ir» - Թուրքական «ՀաբերԹյուրք» կայքի սիւնակագիրներից Ֆաթիհ Ալթայլը, անդրադառնալով «S-400» զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ ռուս-թուրքական գործարքին, նշել է, որ Թուրքիայի իշխանութիւնները ձգտում են աւարտին հասցնել այդ գործարքը՝ միմիայն ԱՄՆ-ին դէմ դուրս գալու նպատակով:

«Ամերիկային ասում ենք՝ «մէջտեղից ճղւէք էլ՝ գնելու ենք»: Դա մեզ հպարտութեան զգացումով է լցնում: Դէ, քաղաքացին էլ մտածում է, որ եթէ կարող ենք ԱՄՆ-ին «տեղը դնել», երեւի նրա չափ ուժեղ ենք»: Այս մասին ըստ՝ «Tert.am»-ի գրել է սիւնակագիրը:

Ալթայլը կանխատեսում է, որ թէեւ Թուրքիան կը գնի «S-400»-ները, սակայն գուցէ դրանք առհասարակ չկարողանայ կիրառել: Այս համատեքստում թուրք սիւնակագիրը բերում է Յունաստանի օրինակը:

«Տեսէք, Յունաստանում էլ կան ռուսական «S-300»-ներ: Կիպրոսի համար գնեցին, Թուրքիան աղմուկ բարձրացրեց, չկարողացան տեղակայել: Բացի այդ, դրա օգտագործումն անհնարին էր, քանի որ ռուսական զէնք է: Տարան, տեղաւորեցին Կրետէում մի պահեստում: Այնտեղ կանգնած փտում են: Ռուսները գոհ են, որ փողը ստացան, ԱՄՆ-ն գոհ է, որ Յունաստանն այդպէս էլ դրանք չտեղակայեց: Նոյնիսկ յոյներն են հնարը գտել, մենք չե՞նք գտնի»,- գրել է Ալթայլը:

Աւելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Պահոնը յայտարարել է, որ եթէ Թուրքիան, ի վերջոյ, գնի ռուսական «S-400»-ները, դա յստակ ու լուրջ հետեւանքներ կունենայ: 

«S-400»-ի գնման գործարքը Թուրքիային արժեցել է 2 մլրդ ԱՄՆ դոլար: Համակարգերը Թուրքիային կը մատակարարւեն արդէն 2019-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։