Հա

Քաղաքական

12/03/2019 - 14:20

Ռեֆորմիստից` նոր սուլթան

Բրիտանական հեղինակաւոր «The Guardian» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին` ցոյց տալով, որ երբեմնի բարեփոխիչ քաղաքական գործիչը դարձել է ատորիտար առաջնորդ: 

«alikonline.ir» - Բրիտանական հեղինակաւոր «The Guardian» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին` ցոյց տալով, որ երբեմնի բարեփոխիչ քաղաքական գործիչը դարձել է ատորիտար առաջնորդ: Փոխանցում է «Yerkir.am»-ը:

«Դա Էրդողանի կեանքի ընթացքը եւ դրա հետ մէկտեղ Թուրքիայի ապագան վերափոխող մի ելոյթ էր: Ստամբուլի առաջին իսլամիստ քաղաքապետը 1997 թ. Սիիրթ (Սղերթ) քաղաքում հանրահաւաքի ժամանակ մի բանաստեղծութիւն կարդաց: Ամբոխը ոգեւորութեամբ ընդունեց ելոյթը, սակայն աշխարհիկ պաշտօնեաները գոհ չէին: Էրդողանն ուղարկւեց բանտ, եւ նրա վրայ քաղաքական արգելք դրւեց: Հէնց այս հանգամանքը նրան հնարաւորութիւն տւեց հետագայ ընտրութիւններում յաղթանակ տանելու»,- գրում է թերթը` յաւելելով, որ 1990-ականներին բանտում անցկացրած 4 ամիսները նրան փոխեցին:

Յօդւածում նշւում է, որ Էրդողանի իշխանութեան ժամանակ Թուրքիան լուրջ քայլ կատարեց ԵՄ անդամակցութեան ուղղութեամբ, մահապատիժը վերջնականապէս վերացրեց: Էրդողանի պաշտօնավարման առաջին տարիներին նրա խօսքում նկատւում էր լիբերալ առաջնորդի տօնայնութիւն, նա յարգանք էր ցուցաբերում ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ, նոյնիսկ ՔԲԿ-ի հետ սկսել էր զինադադարի բանակցութիւնները: «Այդ շրջանում նրա խօսքում պոպուլիզմը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի մակարդակին էր,- գրում է թերթը:- Էրդողանի պաշտօնավարման առաջին շրջանում փոխվարչապետ Աբդուլլաթիֆ Շեները ցոյց էր տալիս, թէ կենտրոնացել են իրենց չհամակրող թուրքերի վստահութիւնը գրաւելու վրայ, իսկ հետագայ տարիներին պետական կառոյցը վերածւեց մանիպուլեացիաներում հմտացած քաղաքական վարպետի»:

Ըստ յօդւածի` թէեւ 2007 եւ 2010 թթ. սահմանադրական բարեփոխումների շնորհիւ կանանց եւ աշխատավորների իրաւունքները մեծացան, սակայն փոփոխութիւնները ամրապնդեցին նաեւ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան ուժը, եւ կրօնական պահպանողականութեան առումով նոր շրջան սկսւեց, որն արդէն ժողովրդավարութեան հետ քիչ եզրեր ունէր:

«Էրդողանի առաջնորդութեամբ բանակի դէմ «մենամարտ» սկսւեց: 2011 թ. ԱԶԿ ամենախոշոր յաղթանակից յետոյ յայտարարեց, որ «վերնախաւի ճնշումներին վերջ է տրւել»:

2007-2014 թթ. ուսումնասիրութիւնների արդիւնքում պոպուլիզիմը հասել էր Իտալիայի վարչապետ Սիլւիօ Բեռլուսկոնիի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մակարդակին: 2016 թ. յեղաշրջման փորձից յետոյ էլ նրա կարիերայի ամենատեւական պոպուլիստական ելոյթների շրջանն է սկսել»,- գրում է թերթը` յաւելելով, որ անցեալ տարի Վենեզուէլլայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ Բոլիւիայի նախագահ Էւօ Մորալէսի հետ ճանաւել է «ամենապոպուլիստ» առաջնորդ:

Թերթը նշում է, որ վերջին տարիներին Էրդողանը վիճել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սաուդական արքայազնին ճանաչել է որպէս Թուրքիային թուլացնել ցանկացող նոր թշնամի, իսկ յեղաշրջման փորձից յետոյ երկու տարի տեւած արտակարգ դրութեան ընթացքում 160 հազար դատական ոլորտի ներկայացուցիչ, ակադեմիկոսներ, ուսուցիչներ, ոստիկաններ եւ պաշտօններ կորցրել են իրենց աշխատանքը, ընդդիմադիր մամուլն էլ փակւել է. Թուրքիան աշխարհում ամենաշատ ազատազրկւած լրագրող ունեցող երկիրն է և տեղ է գտել «Transparency International»-ի «անազատ երկրների» ցուցակում:

Թերթն ամփոփում է` Էրդողանի սահմանադրական բարեփոխումները նշանակում են, որ մինչեւ 2029 թ. մնալու է նախագահի պաշտօնում:

Յարակից լուրեր

  • Պոլիսէն երկրորդ ուժեղ ապտակ՝ Էրտողնին, եւ մենք
    Պոլիսէն երկրորդ ուժեղ ապտակ՝ Էրտողնին, եւ մենք

    Թուրքիոյ նախագահ Էրտողան կիրակի, 23 յունիսին, երկրորդ եւ աւելի ուժգին ապտակ մը ստացաւ Պոլիսէն, երբ ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլու երկրորդ անգամ ըլլալով յաղթական դուրս եկաւ քաղաքապետի ընտրութեան քուէարկութենէն։

  • «Թուրքիայում Էրդողանի դիրքերի թուլացումը նրան կը ստիպի դիմել աւանտիւրայի Հարաւային Կովկասում». Սաֆրաստեան
    «Թուրքիայում Էրդողանի դիրքերի թուլացումը նրան կը ստիպի դիմել աւանտիւրայի Հարաւային Կովկասում». Սաֆրաստեան

    Ստամբուլի քաղաքապետի երկրորդ ընտրութիւնների արդիւնքում յաղթեց Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» ընդդիմադիր կուսակցութեան թեկնածու Էքրեմ Իմամօղլուն՝ պարտութեան մատնելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխաւորած «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան թեկնածու Բինալի Եըլդըրըմին:

  • Թուրքիոյ երազկոտ «Սուլթան» Էրտողանի քաղաքական աշունը
    Թուրքիոյ երազկոտ «Սուլթան» Էրտողանի քաղաքական աշունը

    Կը թուի, որ Թուրքիոյ երազկոտ սուլթան Ռեճեփ Թայիփ Էրտողանը սկսած է իր քաղաքական կեանքի աշունը ապրելու: Ան Ապտուլլա Կիւլի, Ահմեթ Տաւութօղլուի եւ այլ կուսակցական ընկերներու օգնութեամբ, ինչպէս նաեւ` իր նախկին բարեկամ եւ ներկայի թշնամի Ֆեթհուլլա Կիւլենի հետ գործակցութեամբ, Թուրքիոյ ղեկավարութիւնը ստանձնեց ու դարձաւ երկրին ամենաազդեցիկ անձը, ապա քուէներու անհրաժեշտ թիւը ապահովելով` փոխեց Թուրքիոյ սահմանադրական օրէնքները եւ նախկին վարչապետական վարչաձեւը վերածեց նախագահականի` դառնալով Թուրքիոյ բռնակալը:

  • Սաֆրաստեան. «Էրդողանի յայտարարութիւնը մահմեդական աշխարհին համախմբելու նպատակ ունի»
    Սաֆրաստեան. «Էրդողանի յայտարարութիւնը մահմեդական աշխարհին համախմբելու նպատակ ունի»

    ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում նկատում է, որ վերջին շրջանում կան նախանշաններ, որ մահմեդական աշխարհը սկսում է հետաքրքրւել Հայոց Ցեղասպանութեան խնդրով։

  • «Դա ոչ ցեղասպանութիւն է, ոչ էլ Մեծ Եղեռն». Էրդողան
    «Դա ոչ ցեղասպանութիւն է, ոչ էլ Մեծ Եղեռն». Էրդողան

    Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան ճամբարներից մէկում, երէկ՝ ապրիլի 27-ին դարձեալ անդրադարձել է Հայոց Ցեղասպանութեանը եւ, որպէս ապրիլքսանչորսեան ելոյթի շարունակութիւն, դարձեալ հանդէս է եկել ժխտողական եւ կեղծ յայտարարութիւններով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։