Հա

Քաղաքական

13/03/2019 - 09:00

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կրկին մերժեց «Brexit»-ի հարցով համաձայնագիրը

Բրիտանացի պատգամաւորները կրկին մերժել են «Brexit»-ի պայմանների շուրջ Եւրոմիութեան հետ գործարքի մասին նախագիծը:

«alikonline.ir» - Բրիտանացի պատգամաւորները կրկին մերժել են «Brexit»-ի պայմանների շուրջ Եւրոմիութեան հետ գործարքի մասին նախագիծը: Հաղորդում է «BBC»-ն:

Երէկ, խորհրդարանում կայացած քւէարկութեան ժամանակ 391 պատգամաւոր դէմ է արտայայտւել վարչապետ Թերեզա Մէյի ներկայացրած նախագծին, 242 պատգամաւոր քւէարկել է կողմ:  

Այսպիսով, ԵՄ-ից՝ Մեծ Բրիտանիայի պաշտօնապէս դուրս գալուց ընդամենը 17 օր առաջ Լոնդոնն ու Բրիւսէլը դեռեւս չունեն «Brexit»-ի յստակ բանակցւած պայմաններ:

Աւելի վաղ, Թերեզա Մէյն ասել էր, որ եթէ պատգամաւորները մերժեն գործարքը, ինչը եւ տեղի ունեցաւ, ապա մարտի 13-ին նրանք հնարաւորութիւն կունենան քւէարկելու առանց Բրիւսէլի հետ գործարքի ԵՄ-ից դուրս գալու որոշման օգտին: Եթէ խորհրդարանը մերժի նաեւ այդ սցենարը, ապա մարտի 14-ին պատգամաւորները պէտք է քւէարկեն Մեծ Բրիտանիայի` Եւրոմիութիւնից դուրս գալու ժամկէտը մարտի 29-ից յետաձգելու օգտին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։