Հա

Քաղաքական

13/03/2019 - 14:10

Եւրոխորհրդարանում քննարկւում է Թուրքիայի անդամակցութեան բանակցութիւնների առկախման հարցը

Երէկ Եւրոխորհրդարանում քննարկւել է Թուրքիայի վերաբերեալ զեկոյցը, որն այսօր կը դրւի քւէարկութեան: 

«alikonline.ir» - Երէկ Եւրոխորհրդարանում քննարկւել է Թուրքիայի վերաբերեալ զեկոյցը, որն այսօր կը դրւի քւէարկութեան: Ըստ այդ զեկոյցի` պահանջւոմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան բանակցութիւնների առկախում: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է «Ntv.com.tr» կայքը:

Խորհրդարանի նիստը կայացել է Ստրասբուրգ քաղաքում: Նիստում ելոյթ է ունեցել Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին եւ նշել, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնները լարւել են: Նա կոչ է արել բանակցութիւնների ընթացքն առկախել:

ԵՄ հարեւանութեան քաղաքականութեան եւ ընդլայնման հարցերի յանձնակատար Եոհաննես Հանը նշել է, որ ներկայումս անհնար է Թուրքիայի հետ  անդամակցութեան նոր բանակցութիւններ սկսել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։