Հա

Քաղաքական

13/03/2019 - 09:30

Գերմանիան իր օդային տարածքը փակում է «Boeing 737 MAX 8» ինքնաթիռների համար

Եթովպիայում «Boeing 737 MAX 8» ինքնաթիռի կործանումից յետոյ Գերմանիայի օդային տարածքը կը փակւի այդ տեսակի օդանաւի համար: 

«alikonline.ir» - Եթովպիայում «Boeing 737 MAX 8» ինքնաթիռի կործանումից յետոյ Գերմանիայի օդային տարածքը կը փակւի այդ տեսակի օդանաւի համար: Ըստ «Tert.am»-ի՝ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնել է երկրի տրանսպորտի նախարարութեան ներկայացուցիչը:

Աւելի վաղ գերմանական «Tui» խոշորագույն տուր-օպերատորը հրաժարւել է «Boeing 737 MAX 8»-ի օգտագործումից:

Մեծ Բրիտանիայի քաղաւիացիայի վարչութիւնը նոյնպէս որոշում է կայացրել ժամանակաւորապէս դադարեցնելու «Boeing 737 MAX» ինքնաթիռի օգտագործումը:

Յիշեցնենք, որ ամերիկեան «Boeing 737 MAX» մոդելի ինքնաթիռի օգտագործումից հրաժարւել են Սինգապուրը, Աւստրալիան, Վիետնամը, Օմանը, Չինաստանը:

Բացի դրանից, լատինամերիկեան 3 աւիաընկերութիւն ժամանակաւորապէս դադարեցրել է «Boeing 737 MAX» ինքնաթիռների օգտագործումը:

«Ethiopian Airlines» աւիաընկերութեան «Boeing 737 MAX 8» օդանաւը կործանւել էր մարտի 10-ին Ադիս Աբեբայից Նայրոբի թռիչքի ժամանակ՝ օդ բարձրանալուց 6 րոպէ անց: Օդանաւում գտնւող 157 ուղեւորն ու անձնակազմի անդամը զոհւել են:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։