Հա

Քաղաքական

14/03/2019 - 08:55

ՀՀ օդային տարածքում նոյնպէս ժամանակաւորապէս արգելւել է «Boeing 737-MAX 8» եւ «Boeing 737-MAX 9» տեսակի օդանաւերի շահագործումը

ՀՀ քաղաքացիական աւիացիայի կոմիտէի ֆէյսբուքեան էջը տեղեկացնում է, որ ՀՀ օդային տարածքում ժամանակաւորապէս արգելւել է «Boeing 737-MAX 8» եւ «Boeing 737-MAX 9» տեսակի օդանաւերի շահագործումը:

«alikonline.ir» - ՀՀ քաղաքացիական աւիացիայի կոմիտէի ֆէյսբուքեան էջը տեղեկացնում է, որ ՀՀ օդային տարածքում ժամանակաւորապէս արգելւել է «Boeing 737-MAX 8» եւ «Boeing 737-MAX 9» տեսակի օդանաւերի շահագործումը: Հաղորդում է «Yerkir.am»-ը:

«Հաշւի առնելով Եւրոպական աւիացիոն անվտանգութեան գործակալութեան կողմից հրապարակւած անվտանգութեան տեղեկագիրը, ինչպէս նաեւ հաշւի առնելով մի շարք պետութիւնների` այդ թւում Թուրքիայի եւ Վրաստանի օդային տարածքներում «Boeing 737-MAX 8» եւ «Boeing 737-MAX 9» տեսակի օդանաւերի շահագործումը արգելող «NOTAM»-ները, Քաղաքացիական աւիացիայի կոմիտէն, ուսումնասիրելով ստեղծւած իրավիճակը, եւ համարելով թռիչքային անվտանգութիւնը որպէս առաջնահերթութիւն, որոշում է կայացրել սոյն թւականի մարտի 13-ից մինչեւ ապրիլի 13-ը արգելել Boeing «Boeing 737-MAX 8» եւ «Boeing 737-MAX 9» տեսակի օդանաւերի շահագործումը ՀՀ օդային տարածքում»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։