Հա

Քաղաքական

16/03/2019 - 12:10

Իրանցի զբօսաշրջիկների վճարունակութիւնը նւազել է, Հայաստանի փոխարէն նրանք գերադասում են Թուրքիան. ոլորտի ներկայացուցիչ

Նովրուզի շրջանում Հայաստան այցելող իրանցի զբօսաշրջիկների թւաքանակը զգալիօրէն նւազել է։ Այդ են վկայում Հայաստանում իրանական «Aseman Airline» մասնաւոր ընկերութեան վաճառքի գլխաւոր գործակալ հանդիսացող «Տաթեւ» տուրիստական գործակալութեան տւեալները։ 

«alikonline.ir» - Նովրուզի շրջանում Հայաստան այցելող իրանցի զբօսաշրջիկների թւաքանակը զգալիօրէն նւազել է։ Այդ են վկայում Հայաստանում իրանական «Aseman Airline» մասնաւոր ընկերութեան վաճառքի գլխաւոր գործակալ հանդիսացող «Տաթեւ» տուրիստական գործակալութեան տւեալները։

Ինչպէս «Aysor.am»-ի հետ զրոյցում ասաց տուրիստական գործակալութեան մենեջեր Սեւակ Դաւուդեանը, իրանցի զբօսաշրջիկների կողմից ամրագրումների թիւն իրենց մօտ այս տարի չափազանց փոքր է՝ հաշւի առնելով, որ Նովրուզին հաշւած օրեր են մնացել։

«Հիմնական պատճառն իրանական թումանի արժէզրկումն է, ինչի հետեւանքով իրանցիների վճարունակութիւնը զգալի նւազել է։ Անցեալ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատութեամբ՝ թումանն արժէք չունի»,- ասաց նա։

Հարցին՝ արդեօք սա միակ պատճառն է, որ ազդում է դէպի Հայաստան իրանցի զբօսաշրջիկների հոսքի վրայ, մեր զրուցակիցը դրական պատասխան տւեց։

Սեւակ Դաւուդեանը խորհուրդ տւեց Հայաստանում հարցի խորքային պատճառներ չփնտրել, քանի որ մեր երկրում օտարերկրացի հիւրերին մատուցւող հիւրանոցային եւ միւս բոլոր ծառայութիւնների գներն այս տարի բաւական մատչելի են։

«Բոլոր հիւրանոցներն իրենց գներն իջեցրել են։ Ոչ շատ թանկարժէք հիւրանոցներում երկտեղանոց սենեակի գինը՝ ներառեալ նախաճաշ, կազմում է մօտաւորապէս 30 հազար դրամ, այսինքն՝ իւրաքանչիւրին՝ 15 հազար դրամ։ Կոնկրետ մեր գործակալութեան միջոցով որոշ իրանցիներ նոր-նոր են սկսել պատւէրներ տալ, շուկայով հետաքրրքւել»,- ասաց տուրիստական գործակալութեան մենեջերը։

Ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ վերջին շրջանում իրանցի զբօսաշրջիկները գերադասում են իրենց արձակուրդն անցկացնել Վրաստանում՝ այդ երկրում ծառայութիւնների որակի եւ մատչելիության նկատառումներով, Սեւակ Դաւուդեանն ասաց.- «Մեր վրացի գործընկերներին հարցումներ ենք արել։ Իրանցի զբօսաշրջիկների հոսքը Վրաստան եւս շատ թոյլ է։ Հիմնական ուղղութիւնը հիմա Թուրքիան է, քանի որ այնտեղ գործող հիւրանոցները շատ լաւ պայմաններ են առաջարկում, բաւականին մատչելի են»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։