Հա

Քաղաքական

16/03/2019 - 14:20

ԱՄՆ պայքարը Կովկասում սպառազինութիւնների շուկայի համար. ի՞նչ վտանգ է սպառնում Երեւանին

ԱՄՆ-ը ձգտում է դուրս մղել Ռուսաստանը սպառազինութիւնների անդրկովկասեան շուկայում գերիշխող դիրքերից եւ դրա համար կարող է կիրառել պատժամիջոցային քաղաքականութեան գործիքներ։ Ռազմական փորձագէտ Լէոնիդ Ներսիսեանը գնահատում է Հայաստանի համար հնարաւոր ռիսկերը` հաշւի առնելով այն, որ Մոսկւան Երեւանի համար զէնքի հիմնական առաքողն է։

«alikonline.ir» - ԱՄՆ-ը ձգտում է դուրս մղել Ռուսաստանը սպառազինութիւնների անդրկովկասեան շուկայում գերիշխող դիրքերից եւ դրա համար կարող է կիրառել պատժամիջոցային քաղաքականութեան գործիքներ։ Ռազմական փորձագէտ Լէոնիդ Ներսիսեանը գնահատում է Հայաստանի համար հնարաւոր ռիսկերը` հաշւի առնելով այն, որ Մոսկւան Երեւանի համար զէնքի հիմնական առաքողն է։ Գրում է ռազմական փորձագէտ Լէոնիդ Ներսիսեանը` «Sputnik» Արմենիայի համար:

Խաղաղութեան խնդիրների Ստոկհոլմեան ինստիտուտի տւեալներով` Ռուսաստանը 2018 թ.-ի արդիւնքում պահպանել է երկրորդ տեղը սպառազինութիւնների խոշորագոյն արտահանողների ցուցակում։ Սակայն առաքումների ծաւալը նւազել է 17 տոկոսով, եթէ համեմատենք 2009-2013 թթ.-ը եւ 2014-2018 թթ.-ը։

Դրա պատճառները շատ տարբեր են` սպառազինութիւնների շուկայում աճող մրցակցութիւնից մինչեւ փոփոխւած քաղաքական լանդշաֆտ, այդ թւում ԱՄՆ հակառուսական պատժամիջոցները եւ Արեւմուտքի այլ երկրները։

Ստեղծւած պայմաններում Վաշինգտոնը կարող է սկսել ուժեղացւած կերպով կիրառել իր գործիքներից մէկը` «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրէնքը «Countering America's Adversaries Through Sanctions Act - CAATSA», որը թոյլ է տալիս պետդեպարտամենտին սահմանափակումներ կիրառել աշխարհի այն ընկերութիւնների դէմ, որոնք «նշանակալի գործարքներ» են կնքում ռուսական ռազմարդիւնաբերական ոլորտի ընկերութիւնների մեծամասնութեան հետ։

Հնարաւոր պատժամիջոցների շարքում ամերիկային բանկերի վարկերից օգտւելու սահմանափակումներն են, դոլարով գործարքներ կատարելու արգելքը, ԱՄՆ-ում անշարժ գոյք գնելու արգելքը եւ խախտող ընկերութիւնների մենեջերներին կամ բաժնետէրերին ԱՄՆ մուտք գործելու արգելքը։

Առայժմ այդ օրէնքը միայն մէկ անգամ է կիրառւել Պեկինի դէմ, երբ Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի զօրքերի նախապատրաստման եւ մատակարարման բաժինը եւ դրա ղեկավար Լի Շանֆուն յայտնւեցին ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում` Ռուսաստանից «S-400» հրթիռային համալիրներ եւ «SU-35» բազմաթիրախային կործանիչներ ձեռք բերելու համար։

Թւում է` ի՞նչ կապ ունի Հայաստանը. Մոսկւան Երեւանի համար սպառազինութիւնների հիմնական մատակարարն է եւ որոշ գործարքներ լիովին կարելի է «նշանակալի» համարել, եթէ խօսքը «Իսկանդեր Է» օպերատիւ-մարտավարական հրթիռային համալիրների կամ «SU-30SM» բազմաֆունկցիոնալ կործանիչների մասին է, որոնք ֆինանսաւորւել են հէնց հայկական բիւջէից՝ վարկային գործարքներից դուրս։

 

Կը յայտնւի՞ արդեօք Հայաստանը հարւածի տակ. շտկումներ եւ պատժամիջոցներ

Պէտք է ասել, որ Անդրկովկասում այսօր առկայ ուժերի դասաւորութեան պարագայում ԱՄՆ-ը չի շտապի օգտագործել իր ուժային գործիքը։ ԱՄՆ-ն առայժմ հետեւում է Հայաստանի սպառազինութիւնների առաքումների չգրւած էմբարգոյին, իսկ 1992 թ.-ի «Ազատութեան պաշտպանութեան ակտի» 907-րդ շտկումը, որը սահմանափակում է Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցութիւնը եւ տնտեսական օգնութիւնը, շարունակում է գործել։ Սակայն կան մի շարք ուղիղ եւ անմիջական նշաններ, որոնք ցոյց են տալիս` իրավիճակը կարող է փոխւել։

Ամէնից առաջ, խօսքը 2018 թ.-ի հոկտեմբերին ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջան Բոլթոնի` Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան կատարած այցի մասին է։ Իրեն բնորոշ ձեւով Բոլթոնը մի քանի կարեւոր դրոյթներ է արտայայտել ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցութեան հնարաւոր զարգացման մասին (այդ թւում`է 907-րդ փոփոխութեան գործութիւնը կասեցնելու մասին)։ Նպատակը` սպառազինութիւնների անդրկովկասեան շուկայում Ռուսաստանին դուրս մղել գերիշխող դիրքերից, որը, ԱՄՆ նախագահի խորհրդականի խօսքով, կօգնի ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում։ Վերջինը Վաշինգտոնին հետաքրքրում է Երեւանին ու Բաքւին Իրանի շրջափակման գործի մէջ ներգրաւելու նպատակով։

Լիովին հաւանական է, որ արդէն այսօր Վաշինգտոնում կարող է աշխատանք տարւել լոբբիստների եւ իրաւաբանների հետ` 907-րդ փոփոխութիւնը հանելու կամ այն շրջանցելու օպտիմալ ուղի գտնելու համար։

Դրան նպաստում է ԱՄՆ-ի ռազմարդիւնաբերական համալիրի խոշորագոյն ընկերութիւնների լոբբին, որը ուժեղ կապեր ունի Դոնալդ Թրամփի եւ Հանրապետական կուսակցութեան հետ։

 

Ի՞նչ վտանգներ կան Հայաստանին համար

Պէտք է միանգամից նշել, որ Հայաստանի ռազմական բիւջէն բաւարար չէ ամերիկեան ծանր սպառազինութեան զգալի ծաւալներ գնելու համար, նոյնիսկ եթէ խօսք լինի լուրջ զեղչերի մասին (ինչը, ի դէպ, այդքան յաճախ չի գործում ԱՄՆ-ում)։

Հետեւաբար Ռուսաստանը` ՀԱՊԿ շրջանակում առաքումների արտօնեալ պայմաններով եւ վարկով սպառազինութեան մասեր ձեռք բերելու հնարաւորութեամբ Հայաստանի համար կը մնայ այլընտրանք չունեցող մատակարար։

Աւելին, եթէ Ադրբեջանը սկսի գնել ամերիկեան զէնքի մեծ ծաւալներ, Հայաստանի ու Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցութիւնը կարող է միայն աճել եւ աւելի զգալի դառնալ։ Ահա այստեղ էլ առաջանում են «CAATSA» շրջանակում պատժամիջոցներ կիրառելու ռիսկերը. Վաշինգտոնում կարող են հանգիստ խաղալ նրա վրայ, որ Երեւանը զէնք գնելու նոյնպիսի իրաւունքներ ունի, ինչպէս Բաքուն, սակայն Հայաստանը, չգիտես ինչու, շարունակում է գնել միայն ռուսական սպառազինութիւն։

Ի դէպ, ԱՄՆ-ում արդէն կայ հայկական ընկերութիւնների դէմ պատժամիջոցներ սահմանելու փորձ. խօսքը «Flight Travel LLC»-ի մասին է, որը Երեւանում «Mahan Air» աւիաընկերութեան առեւտրային ներկայացուցիչն է։

Քանի որ «Mahan Air»-ը ամերիկեան պատժամիջոցների տակ է, ապա հայկական ընկերութիւնը նոյնպէս յայտնւել է երկրորդային սահմանափակումների տակ։

 

Ի՞նչ անել

Հաշւի առնելով հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցութեան այլընտրանքի բացառումը, կարեւոր է արդէն այսօր սկսել մշակել մեխանիզմներ, որոնք թոյլ են տալիս առաւելագոյն կերպով անվտանգ դարձնել ֆինանսական ինստիտուտները ամերիկեան սահմանափակումներից։

Այդ նպատակով կարող է ստեղծւել մասնագիտացւած մարմին, որը զբաղւում է ՌՏՀ ոլորտում բացառապէս գործարքների համար վճարելով, ընդ որում փոխանցումները պէտք է կատարւեն ռուսական ռուբլիով եւ/կամ մասամբ հայկական դրամով։

Նման ֆինանսական ինստիտուտի յայտնւելը պատժամիջոցների տակ այդքան ցաւոտ չի լինի, յետոյ էլ հաւանականութիւնը բարձր չի լինի։

Յարակից լուրեր

  • «Իրանցիների նկատմամաբ ԱՄՆ ճնշումներն անօգուտ են». Զրաիֆը՝ France 24-ի հետ զրոյցում
    «Իրանցիների նկատմամաբ ԱՄՆ ճնշումներն անօգուտ են». Զրաիֆը՝ France 24-ի հետ զրոյցում

    ԱՄՆ ճնշումները չեն կարող ազդել իրանցիների վրայ: Այս մասին France 24 հեռուստաալիքի հետ զրոյցում ասել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

  • Խմբագրական. Ուղղակի ժողովրդավարութեամբ` հանրաքուէով
    Խմբագրական. Ուղղակի ժողովրդավարութեամբ` հանրաքուէով

    Ամուլսարը հանքարդիւնաբերական նպատակներով շահագործելու խնդիրը համատարած եւ սուր հնչեղութիւն ստացած է մեր երկրին մէջ: Տեղեկատուական բաց համակարգը բնականաբար կը նպաստէ, որ երկրի սահմանները հատուին դէպի ընդհանրապէս հայկական աշխարհ եւ հրապարակային քննարկումները շարունակուին այս առումով: 

  • Կրկի՞ն TRiUMPh, կամ արդեօք Թրամփը կը վերընտրւի 2020 թւականին
    Կրկի՞ն TRiUMPh, կամ արդեօք Թրամփը կը վերընտրւի 2020 թւականին

    2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրութիւնների նախօրէին ամերիկեան ամենայայտնի ԶԼՄ-ները ակտիւօրէն ներարկում էին Ամերիկայի պատմութեան մէջ առաջին կին նախագահ ունենալու գաղափարը։ Դրա արդիւնքում ձեւաւորւեց հանրային ընկալում, որի համաձայն Հիլարի Քլինթոնը այն թեկնածուն էր, ով կարող էր հեշտութեամբ պարտութեան մատնել բիզնեսմեն Դոնալդ Թրամփին 2016 թ. ընտրութիւններում։

  • Ֆրանսիայի դերը՝ Իրան-Եւրոմիութիւն փոխյարաբերութիւններում
    Ֆրանսիայի դերը՝ Իրան-Եւրոմիութիւն փոխյարաբերութիւններում

    Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի նկատմամբ Միացեալ Նահանգների սահմանած պատժամիջոցների հանդէպ Եւրոմիութեան բացասական դիրքորոշումից յետոյ պաշտօնական Թեհրանը ԵՄ նկատմամբ իր քաղաքականութեան մէջ որոշակի վերանայումներ իրականացրեց, ինչն Իրանի եւ «4+1 խմբի» անդամ եւրոպական երկրների միջեւ վերջին շրջանում առաջացած լարւածութիւնը մեղմելու հնարաւորութիւն տւեց:

  • ԱՄՆ-ի կողմից Արցախին տրւող ֆինանսաւորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին
    ԱՄՆ-ի կողմից Արցախին տրւող ֆինանսաւորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին

    Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մտահոգիչ հաղորդագրութիւններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարութիւնը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրւող ֆինանսական աջակցութիւնը, որի տրամադրումն աւելի վաղ հաստատւել էր Կոնգրեսի կողմից: Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբէթ Չուլջեանի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։