Հա

Քաղաքական

16/03/2019 - 14:30

Թուրքիան պատասխանել է ԱՄՆ-ի զեկոյցին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարութեան` մարտի 13-ին հրապարակած «2018 թ. Թուրքիայում Մարդու իրաւունքների զեկոյցին»:

 

«alikonline.ir» - Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարութեան` մարտի 13-ին հրապարակած «2018 թ. Թուրքիայում Մարդու իրաւունքների զեկոյցին»: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է «sabah.com.tr» կայքը:

«Ինչպէս անցած տարիներին էր, այս տարւայ «2018 թ. Թուրքիայում Մարդու իրաւունքների զեկոյցը» մեր երկրի վերաբերեալ անհիմն պնդումներ, իրականութիւնից դուրս փաստաթղթեր եւ նախապաշարմունքներով հարուստ մեկնաբանութիւններ է պարունակում: ԱՄՆ այս տարւայ զեկոյցում էլ տեսնում ենք, որ մեր երկրում գիւլենականների, ՔԲԿ-ի, ԴԱԷՇ-ի նման կազմակերպութիւնների դէմ մեր պայքարը չեն կարողանում հասկանալ, եւ դա հիասթափեցնում է: Ահաբեկիչ Ֆեթուլլահ Գիւլէնին ապաստանող երկրի պատրաստած զեկոյցն աւելի է ուժեղացնում այն համոզմունքը, թէ ով է կանգնած յուլիսի 15-ի յեղաշրջման փորձի յետեւում»,- ասւում է Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութիւնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։