Հա

Քաղաքական

17/03/2019 - 08:40

«Իրանն իր ողջ հնարաւորութիւնները կը ներդնի Աֆղանստանի ժողովին եւ կառավարութեանն աջակցելու համար»

Իրանը ողջունում է Աֆղանստանի նախագահի նախաձեռնութիւնը՝ միջաֆղանական խաղաղութեան գործընթացն ակտիւացնելու ուղւած քայլերը:

«alikonline.ir» - Իրանը ողջունում է Աֆղանստանի նախագահի նախաձեռնութիւնը՝ միջաֆղանական խաղաղութեան գործընթացն ակտիւացնելու ուղւած քայլերը: Այս մասին խաղաղութեան նպատակով տարածաշրջանային համադրումների հարցերով Աֆղանստանի նախագահի հարցերով Աֆղանստանի նախագահի յատուկ ներկայացուցոչ Մոհամմադ Օմար Դաւուդզիի հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչին:

«Իրանի Իսլամական հանրապետութիւնը իր ողջ հնարաւութիւնները կը ներդնի Աֆղանստանի ժողովրդին եւ կառավարութեանը, ինչպէս նաեւ աֆղանական ժողովրդի միասնականութեան պահպանման աջակցելու համար»,- ասել է Արաղչին:

Նա կասկածով է արտայայտւել Աֆղանստանում ԱՄՆ-ի հետապնդւած իրական նպատակների մասին, եւ կարեւորւել է տարածաշրջանի բոլոր երկրների ակտիւ ներգրաււածութիւնն Աֆղանստանում խաղաղութեան կայացման գործընթացին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Աֆղանստանի քաղաքական կառուցւածքի եւ սահմանադրական օրէնքի պահպանումը, կարեւորելով աֆղանական բոլոր խմբաւորումների մասնակցութիւնը միջաֆղանական խաղաղութեան գործընթացին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։