Հա

Քաղաքական

17/03/2019 - 14:10

«Այսօր մի կողմ պէտք է դնենք ատելութեան խօսքը եւ նայենք առաջ»․ Թուրքիայի նախկին վարչապետ

Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստւածածին մայր եկեղեցում վերջին հրաժեշտն են տալիս Պոլսոյ Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆեանին։ Այնտեղ է նաեւ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Եըլդըրըմը:

«alikonline.ir» - Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստւածածին մայր եկեղեցում վերջին հրաժեշտն են տալիս Պոլսոյ Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆեանին։ Այնտեղ է նաեւ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Եըլդըրըմը, ով «Shantnews.am»-ի թղթակցի հետ զրոյցում ոչ միայն ցաւակցութիւն է յայտնել Պատրիարքի մահւան կապակցութեամբ, այլեւ խօսել Թուրքիայում հայերի դերի մասին։

«Այս տխուր առիթով մեր ցաւակցութիւնն ենք յայտնում: Մենք հայերի, քրդերի հետ երկար տարիներ միասին ենք ապրել, այսօրւայ Թուրքիան ժառանգութիւն է, որ պէտք է պահպանենք ամէն գնով: Ինչ վերաբերում է անցեալ դարի դէպքերին, ասեմ, որ շատ մեծ զոհեր են եղել Եւրոպայում ու Անատոլիայում, անմեղ մարդիկ են սպանւել, եւ դա մեզ համար մեծ վիշտ է: Այսօր մի կողմ պէտք է դնենք ատելութեան խօսքը եւ նայենք առաջ, հայերը Օսմանեան կայսրութեան վաղ շրջաններից եղել են այս երկրի քաղաքացիները եւ ապահովել երկրի առաջընթացը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։