Հա

Քաղաքական

17/03/2019 - 12:30

««Boeing»-ի ղեկավարը Եթովպիայի աւիաաղէտից յետոյ «ընդհատակ է անցել»»․ «WSJ»

«Boeing»-ի ղեկավար Դենիս Միւլենբուրգը Եթովպիայի աւիաաղէտից յետոյ «ընդհատակ է անցել»:

Ինչպէս նշւում է, ողբերգութիւնից յետոյ մէկ շաբաթւայ ընթացքում Միւլենբուրգը փաստացի ոչ մի բան չի ասել տեղի ունեցածի մասին։

«alikonline.ir» - «Boeing»-ի ղեկավար Դենիս Միւլենբուրգը Եթովպիայի աւիաաղէտից յետոյ «ընդհատակ է անցել»: Ըստ «News.am»-ի՝ գրում է «The Wall Street Journal»-ը։

Ինչպէս նշւում է, ողբերգութիւնից յետոյ մէկ շաբաթւայ ընթացքում Միւլենբուրգը փաստացի ոչ մի բան չի ասել տեղի ունեցածի մասին։ Նա սահմանափակւել է միայն «Twitter»-ում կարճ մեկնաբանութիւններով եւ գրաւոր յայտարարութիւններով։

Ընդգծւում է, որ ճգնաժամային մենեջերները կասկածում են այդպիսի ռազմավարութեան արդիւնաւէտութեան հարցում եւ, հաւանաբար, «Boeing»-ի ղեկավարի մարտավարութիւնը նրա վարկանիշին լուրջ հարւած կը հասցնի։

Աւելի վաղ յայտարարւել էր, որ «Boeing»-ը դադարեցրել է «737 MAX» ինքնաթիռների մատակարարումները։

«Boeing 737 MAX» ինքնաթիռը մարտի 10-ին ընկել էր եթովպիական Դեբրէ Զէյթ քաղաքի մօտ։ Ինքնաթիռում գտնւող 149 ուղեւորներն ու անձնակազմի 8 անդամները զոհւել էին։ Որոշ երկրներ փակել են իրենց օդային տարածքները «Boeing 737 Maх»-երի համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։