Հա

Քաղաքական

18/03/2019 - 08:10

Բոլթոնն ասել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնների վատթարացման պատճառը

ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը համարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմախօսների յայտարարութիւնները, թէ Թրամփը գործարքի մէջ է մտել Ռուսաստանի հետ, խանգարում են հասնել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների առաջընթացին:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը համարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմախօսների յայտարարութիւնները, թէ Թրամփը գործարքի մէջ է մտել Ռուսաստանի հետ, խանգարում են հասնել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների առաջընթացին: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն: Աւելի վաղ նման տեսակէտ էին յայտնել նաեւ Մոսկւայում:

Ռուսաստանի մասնակցութիւնը 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրութիւններին եւ Թրամփի հաւանական կապը Ռուսաստանի հետ քննւում է յատուկ դատախազ Ռոբերտ Միւլլէրի կողմից, ինչպէս նաեւ ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների կողմից: Ռուսաստանը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները, համարելով դրանք անհիմն: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։