Հա

Քաղաքական

18/03/2019 - 14:20

Նոր Զելանդիայում իրականացւած ահաբեկչութեան տեսանիւթը` Էրդողանի հանրահաւաքում

Ռեջեբ Թայիբ Էրդողանի նախընտրական հանրահաւաքում ցուցադրւել Նոր Զելանդիայում իրականացւած ահաբեկչութեան տեսանիւթը, որը  «Facebook»-ի, «Youtube»-ի եւ այլ սոցցանցերի կողմից արգելափակւել էր:

«alikonline.ir» - Ռեջեբ Թայիբ Էրդողանի նախընտրական հանրահաւաքում ցուցադրւել Նոր Զելանդիայում իրականացւած ահաբեկչութեան տեսանիւթը, որը  «Facebook»-ի, «Youtube»-ի եւ այլ սոցցանցերի կողմից արգելափակւել էր: Փոխանցնում է «Yerkir.am»-ը:

Ամերիկեան «Bloomberg» պարբերականի համաձայն` Էրդողանը, որի ելոյթները լի են պահպանողական, կրօնական երանգներով,  մզկիթի վրայ յարձակման տեսանիւթն օգտագործում է քարոզչական նպատակներով:  

Ահաբեկչի` իրեն եւ Թուրքիային թիրախաւորելու յայտարարութիւնը մէջբերելով` Էրդողանը թիրախաւորում է իր գլխաւոր մրցակից` քեմալական ՀԺԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին, որը յայտարարել էր, որ «ահաբեկչութիւնը արմատաւորւել է իսլամական աշխարհում»:

ՀԺԿ փոխնախագահ Ֆաիք Օզթրաքը, ի պատասխան Էրդողանի, յայտարարել էր. «Մի քանի ձայն աւելի հաւաքելու համար արժէ՞ր ցուցադրել արյունահեղութեան տեսարանները»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։