Հա

Քաղաքական

18/03/2019 - 14:40

Թուրքագէտ. ««S-400» համակարգերի գնման շուրջ կնքւած գործարքը Թուրքիայի համար կարող է աշխարհաքաղաքական նշանակութիւն ստանալ»

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ «S-400» համակարգերի գնման շուրջ կնքւած գործարքը կարող է աշխարհաքաղաքական նշանակութիւն ստանալ, քանի որ այդ գործարքի շնորհիւ Թուրքիան հաստատում է վերջին տարիներին իր քաղաքական նոր մօտեցումները տարածաշրջանային զարգացումների նկատմամբ:

«alikonline.ir» - Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ «S-400» համակարգերի գնման շուրջ կնքւած գործարքը կարող է աշխարհաքաղաքական նշանակութիւն ստանալ, քանի որ այդ գործարքի շնորհիւ Թուրքիան հաստատում է վերջին տարիներին իր քաղաքական նոր մօտեցումները տարածաշրջանային զարգացումների նկատմամբ: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակէտ յայտնեց  Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը:

Նրա խօսքով՝ այդ գործարքը լուրջ մտավախութիւններ պէտք է առաջացնի ԱՄՆ-ի մօտ, քանի որ այդ գործարքով Թուրքիան ցոյց է տալիս, որ պատրաստ է գնալ այդ երկրի դէմ:

«Եթե փորձենք գնահատել ներկայիս վիճակը Թուրքիայում, կարելի է ասել, որ Թուրքիան տարածաշրջանային առումով գտնւում է իր դիրքերն ուժեղացնելու ճանապարհի վրայ:  Թուրքայի հակառակորդները շատ են, եւ թուրքիան պոտենցիալ այնքան ուժեղ չէ, որ կարողանայ այս խնդիրը մինչեւ վերջ իրականացնել»,- ասաց նա:

Սաֆրաստեանը նշեց, որ Թուրքիան վերջին շրջանում, կարծես թէ, կարողացել է բաւական առաւելութիւն ստանալ տարածաշրջանային առումով իր վաղեմի հակառակորդի՝ Սաուդական Արաբիայի նկատմամբ: «Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում ամրապնդող միւս հանգամանքն էլ այն է, որ նա կարողացաւ գոնէ տակտիկական առումով Իրանի հետ իր յարաբերութիւնները բարձրացնել եւս մէկ աստիճանով»,- յաւելեց բանախօսը:

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ «S-400» համակարգերի գնման շուրջ կնքւած գործարքը 2017 թւականին Թուրքիային արժեցել է աւելի քան 2 մլրդ. դոլար:

Ի սկզբանէ նախատեսւած է եղել, որ «S-400»-ները Թուրքիա կը մատակարարւեն 2020 թւականին, մինչդեռ աւելի ուշ ՌԴ-ում յայտնել են, որ թուրքական կողմի խնդրանքով համակարգերը Թուրքիային կը յանձնւեն 2019-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։