Հա

Քաղաքական

19/03/2019 - 08:30

Հոլանդիայի ոստիկանութիւնը կալանաւորել է նախօրէին Ուտրեխտ քաղաքի տրամւայում հրաձգութեան կասկածեալին

Հոլանդիայի ոստիկանութիւնը ձերբակալել է մարտի 18-ին Ուտեխտ քաղաքի տրամւայում տեղի ունեցած հրաձգութեան կասկածեալին:

«alikonline.ir» - Հոլանդիայի ոստիկանութիւնը ձերբակալել է մարտի 18-ին Ուտեխտ քաղաքի տրամւայում տեղի ունեցած հրաձգութեան կասկածեալին: Հաղորդում է «BBC»-ն:

Կասկածեալը ծագումով թուրք, 37-ամեայ Գեոկման Տանիսն է: Ըստ նախնական վարկածի՝ արարքի դրդապատճառը ընտանեկան խնդիրներն են եղել: Նշւում է, որ տրամւայում, որում Տանիսը կրակոցներ է արձակել, եղել է նրա բարեկամուհին: 

Յիշեցնենք, որ մարտի 18-ի առաւօտեան Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքի տրամւայներից մէկում Տանիսը կրակ էր բացել ուղեւորների ուղղութեամբ, ինչի հետեւանքով 3 մարդ զոհւել էր, 5-ը` վիրաւորւել: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։