Հա

Քաղաքական

19/03/2019 - 09:00

«Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ

Մարտի 18-ին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հանդիպել է Իրանի եւ Իրաքի զինւորական պատւիրակութիւնների հետ, որոնք Դամասկոսում էին, մասնակցելու տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի կապակցութեամբ Սիրիայի, Իրանի եւ Իրաքի եռակողմ խորհրդակցութեանը:

«alikonline.ir» - Մարտի 18-ին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հանդիպել է Իրանի եւ Իրաքի զինւորական պատւիրակութիւնների հետ, որոնք Դամասկոսում էին, մասնակցելու տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի կապակցութեամբ Սիրիայի, Իրանի եւ Իրաքի եռակողմ խորհրդակցութեանը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում, նախագահ Ասադն անդրադառնալով երեք երկրների յարաբերութիւններին, նշել է, որ դրանք չափազանց ամուր են եղել, եւ ահաբեկչութեան դէմ համատեղ պայքարի արդիւնքում աւելի են ամրապնդւել:

«Ահաբեկչութեան դէմ պայքարի գործում Սիրիայի, Իրանի եւ Իրաքի զինւորականների թափւած արիւնը միախառնւել է, իսկ դա աւելի է ամրապնդել երկրների յարաբերութիւնները»,- ասել է Ասադը:

Իրանական պատւիրկաութեան ղեկավար, Իրանի ԶՈՒ-ի գլխաւոր շտաբի պետ, գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերին եւս իր հերթին անդրադառնալով ահաբեկչութեան դէմ երեք երկրների համատեղ պայքարին, ասել է. «Ահաբեկչութեան դէմ պայքարը, Սիրիայի պաշտպանութիւնը, Իրաքի եւ Իրանի պաշտպանութիւնը կապակցւած են միմեանց, քանի որ ահաբեկչութիւնը թիրախաւորել է ողջ տարածաշրջանը, իսկ դրա դէմ արդիւնաւէտ պայքարի համար, անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկրների եւ ժողովրդների համախմբումը»:

Հանդիպման ընթացքում, երեք երկրների ԶՈՒ-ի գլխաւոր շտաբների պետերը Բաշշար Ասադին զեկուցել են համատեղ նիստի քննարկումների եւ որոշումների մասին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։