Հա

Քաղաքական

19/03/2019 - 11:30

Նոր Զելանդիան քննադատել է Էրդողանին

Նոր Զելանդիայի Արտաքին գործերի նախարար Վինսթըն Փիթըրսը արձագանգել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին` հանրահաւաքի ժամանակ մզկիթում տեղի ունեցած դաժան արիւնահեղութիւնը ցուցադրելու համար:

«alikonline.ir» - Նոր Զելանդիայի Արտաքին գործերի նախարար Վինսթըն Փիթըրսը արձագանգել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին` հանրահաւաքի ժամանակ մզկիթում տեղի ունեցած դաժան արիւնահեղութիւնը ցուցադրելու համար: Ահաբեկչի` տեսանիւթը ուղիղ եթերով հեռարձակելուց յետոյ, սոցցանցերը արդէն առաջին 2 օրերին հեռացրել էին մօտ 1.5 մլն. հոլովակ` դաժան տեսարանների պատճառով: Էրդողանն էլ իր հերթին, հանրահաւաքի ժամանակ ցուցադրել է այդ տեսանիւթը եւ որոշ հատւածներ կարդացել ահաբեկչի` 74 էջանոց «մանիֆեստից»: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Նոր Զելանդիայի արտգործնախարար Փիթըրսը մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի եւ փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հետ հանդիպման ժամանակ նրանց յայտնել է, որ Էրդողանի այդ քայլը սխալ է. «Եթէ դիտարկենք, որ ահաբեկիչը Նոր Զելանդիայի քաղաքացի չէ, ապա այս երկիրը չներկայացնող ամէն բան վտանգի է ենթարկում Նոր Զելանդիայի ժողովրդի եւ արտասահմանում ապրող մեր քաղաքացիների ապագան եւ անվտանգութիւնը: Դա ընդհանրապէս արդար չէ»,- Փիթըրսի խօսքերն է մէջբերում «Sözcü» պարբերականը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։