Հա

Քաղաքական

08/04/2019 - 08:40

Լիբիայում մարտերը շարունակւում են. բախումների հետեւանքով 21 մարդ է զոհւել

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մատոյցներում գեներալ Խալիֆա Հաֆթարի ղեկավարած Լիբիական ազգային բանակի (LNA) եւ կառավարութեանը հաւատարիմ ուժերի միջեւ մարտերը շարունակւում են: Բախումների հետեւանքով զոհւել է 21 մարդ, եւս 21-ը վիրաւոր են:

«alikonline.ir»- Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մատոյցներում գեներալ Խալիֆա Հաֆթարի ղեկավարած Լիբիական ազգային բանակի (LNA) եւ կառավարութեանը հաւատարիմ ուժերի միջեւ մարտերը շարունակւում են: Բախումների հետեւանքով զոհւել է 21 մարդ, եւս 21-ը վիրաւոր են: Տեղեկացնում է «BBC»-ն:

Նշենք, որ կառավարութեանը հաւատարիմ ուժերն աւելի վաղ յայտարարել էին Լիբիական ազգային բանակի դէմ «Ցասման հրաբուխ» անւանումն ստացած ռազմական գործողութիւնները սկսելու մասին: Լիբիական ազգային բանակն, իր հերթին, օդային ռազմարշաւ է սկսել Տրիպոլիի երկնքում:

Յիշեցնենք, որ ապրիլի 4-ին գեներալ Հաֆթարը հրամայել էր գրոհ սկսել Տրիպոլիի դէմ՝ այն ահաբեկիչներից ազատագրելու համար:

Լիբիայում երկիշխանութիւն է տիրում. երկրի արեւելքում իշխում է ընտրւած խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի աջակցութեամբ կազմաւորւած կառավարութիւնը: Արեւելեան հատւածի իշխանութիւնները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։