Հա

Քաղաքական

10/04/2019 - 08:40

Չեմիոնների լիգա. Անգլիական դիմակայութեան առաջին ռաունդն աւրտւեց «Տոտենհեմ»-ի յաղթանակով

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց 1/4-րդ եզրափակիչ փուլը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց 1/4-րդ եզրափակիչ փուլը:

Ուշադրութեան կենտրոնում անգլիական ակումբների՝ «Տոտենհեմ»-ի եւ «Մանչեսթեր Սիթի»-ի դիմակայութիւնն էր: «Տոտենհեմ»-ին յաջողւեց իր նորաբաց ստադիոնում նւազագոյն՝ 1:0 հաշւով պարտութեան մատնել Անգլիայի գործող չեմպիոնին: Հանդիպման միակ գնդակը 78-րդ րոպէին խփեց հարաւկորէացի յարձակւող Սօն Հին Մինը:

Օրւայ միւս խաղում անգլիական «Լիւերպուլ»-ը խնդիրներ չունեցաւ պորտուգալական «Պորտու»-ի դէմ պայքարում: Տանտէրերը յաղթեցին 2:0 հաշւով: «Կարմիրներ»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Նաբի Կէյտան (5-րդ րոպէ) եւ Ռոբերտօ Ֆիրմինօն (26-րդ րոպէ):

Այսօր կը կայանայ եւս երկու հանդիպում. «Այաքս»-ը կը հիւրընկալի «Իւվենտուս»-ին, իսկ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը՝ «Բարսելոնա»-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։