Հա

Քաղաքական

10/04/2019 - 09:00

Թրամփն աւելացնում է Իրանի հետ լարւածութիւնը. ինչպէ՞ս Երեւանը չյայտնւի երկու քարի արանքում

Ամերիկացիներն իրենց համար հնարաւորութիւնների նոր պատուհան են բացում, որպէսզի անհրաժեշտութեան դէպքում պատժամիջոցների մտրակ գործարկեն Թեհրանի գործընկերների դէմ։

«alikonline.ir» - Ամերիկացիներն իրենց համար հնարաւորութիւնների նոր պատուհան են բացում, որպէսզի անհրաժեշտութեան դէպքում պատժամիջոցների մտրակ գործարկեն Թեհրանի գործընկերների դէմ։

Տարածաշրջանում հայ-իրանական դիմակայութիւնը գնալով սաստկանում է։ Իսլամական յեղափոխութեան պահպանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպութիւն ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումը  մինչ օրս միջազգային պրակտիկայում չտեսնւած երեւոյթ է։ Դեռ երբեք որեւէ պետութիւնն ահաբեկչական չէր ճանաչել միւս պետութեան լիովին օրինական զինւած ստորաբաժանումը։ Թրամփն իր երէկւայ որոշմամբ բոլորովին նոր մակարդակ է հաղորդել հակամարտութեանը։ Ի պատասխան` Թեհրանն ահաբեկչական է անւանել Մերձաւոր Արեւելքում ԱՄՆ-ի ուժերը։

Մեկնաբանելով ամերիկեան վարչակազմի գործողութիւնները` արեւլագէտ Սերգէյ Մելքոնեանը «Armeniansputnik.am»-ի՝ հետ հարցազրոյցում նշեց մի քանի հնարաւոր խնդիրներ, որոնք Թրամփը տւեալ փուլում փորձում է լուծել։

«ԱՄՆ նախագահն արդէն մի քանի անգամ յայտարարել է դէմ տարած յաղթանակի մասին։ Համապատասխանաբար, նրանք հիմա պէտք է նոր թշնամի գտնեն տարածաշրջանում եւ դրանով հիմնաւորեն իրենց հետագայ ներկայութիւնը Սիրիայում եւ Իրաքում։ Երկրորդ չափումը Իսրայէլում տիրող ներքաղաքական իրավիճակն է։ Ինչպէս յայտնի է, ապրիլի 9-ին այնտեղ ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ»,- յաւելեց փորձագէտը։

Գործող վարչապետ Բինիամին Նեթանեահուն, բոլոր հարցումների համաձայն, առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ամերիկեան վարչակազմն արդէն մի քանի քայլեր կատարել իսրայէլցի վարչապետի վարկանիշն ամրապնդելու համար։ Բացառւած չէ, որ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպութիւն ճանաչելու որոշումը տեղաւորւում է նախընտրական տրամաբանութեան մէջ։

«Ինչ վերաբերում է իրանական կողմի արձագանքին, ապա նրանք ոչ մի կերպ հետաքրքրւած չեն ամերիկացիների հետ ուղիղ բախման մէջ։ Իրանի համար առաջնահերթ խնդիր է Սիրիայի եւ Իրաքի տարածքում հաստատւելը։ Ուստի նրանց կայունութիւն է պէտք»,- ասում է Մելքոնեանը։

Միաժամանակ Թրամփի քայլը նոր գլխացաւանք կը դառնայ Իրանի գործընկերների համար, ինչպիսիք են Ռուսաստանը եւ մի շարք եւրոպական երկրներ։ Նրանք այսպէս, թէ այնպէս գործակցել են ԻՀՊԿ հետ, քանի որ դա իւրայատուկ պետութիւն է պետութեան մէջ։ Դա հզօր կառոյց է, որը վերահսկում է Իրանի տնտեսութեան 25-35 տոկոսը։ Չափազանց դժւար է գործ ունենալ Իրանի հետ եւ գործակցել այդ կառոյցի հետ։

Համապատասխանաբար, ամերիկացիներն իրենց համար հնարաւորութիւնների նոր պատուհան են բացում, որպէսզի անհրաժեշտութեան դէպքում գործարկեն Թեհրանի գործընկերների դէմ պատժամիջոցների տեսքով նոր մտրակը։

Իրանի մերձաւոր հարեւանի` Հայաստանի համար ԻՀՊԿ շուրջ իրավիճակն անմիջական սպառնալիք չի ներկայացնում, կարծում է Մելքոնեանը։ Չնայած հայ-իրանական յարաբերութիւնների բարեկամական բնոյթին` Երեւանը երբեք չի գործակցել ԻՀՊԿ հետ, դրա հետ համատեղ զօրավարժութիւնների չի մասնակցել։

«Իմ կարծիքով` Հայաստանը պէտք է նոյն դիրքորոշումը զբաղեցնի, ինչ իրանցիները։ Չնայած նրան, որ այնտեղ ամերիկեան ուժերն ահաբեկչական են ճանաչւել, Իրանում հիմա սպասողական դիրքորոշում են բռնել։ Նրանք հասկանում են, որ Սպիտակ տնից Թրամփի վարչակազմի հեռանալուց յետոյ իրավիճակն արմատապէս կարող է փոխւել։ Ճիշտ այնպէս, ինչպէս փոխւել է Թրամփի գալուստով»,- ասաց Մելքոնեանը։

Ինչպէս յայտնի է ԱՄՆ-ի նախորդ նախագահ Բարաք Օբաման միջուկային գործարք էր կնքել Թեհրանի հետ, որը յետոյ չեղեալ է յայտարարել ներկայ նախագահը։ Հասկանալով իրավիճակի փոփոխականութիւնը` Հայաստանը չպէտք է ինչ-որ ակտիւ գործողութիւններ ձեռնարկի, որպէսզի աւելորդ անգամ չյայտնւի երկու քարի արանքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։