Հա

Քաղաքական

10/04/2019 - 12:40

Իսրայէլի խորհրդարանական ընտրութիւններ. BB-ն կը շարունակի պաշտօնավարել

Իսրայէլում արդէն հաշւարկել են երէկ՝ ապրիլի 9-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների քւէաթերթիկների աւելի քան 97%-ը:

«alikonline.ir» - Իսրայէլում արդէն հաշւարկել են երէկ՝ ապրիլի 9-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների քւէաթերթիկների աւելի քան 97%-ը: Տեղեկացնում է «BBC»-ն:

Հրապարակւած տւեալները վկայում են այն մասին, որ գործող վարչապետ Բենիամին Նեթանեահուի գլխաւորած աջակողմեան «Լիկուդ» կուսակցութիւնը եւ Բինի Հանցի գլխաւորած կենտորոնամէտ «Կախոլ-Լաւան» (Սպիտակ եւ կապոյտ) ընդդիմադիր դաշինքը խորհրդարանում ստացել են հաւասար ՝ 35-ական մանդատ, սակայն Նեթանեահուին, որին Իսրայէլում BB են անւանում, յաջողւել է աջակողմեան կուսակցութիւնների հետ միասին ապահովել Քնեսեթի 120 տեղերից 65-ը, ձեւաւորելով մեծամասնութիւն:

Նեթանեահուն յայտարարել է, որ աջակողմեան՝ նոր կառավարութիւն կը ձեւաւորի, սակայն վարչապետ կըլինի բոլորի համար. «Դա կը լինի աջակողմեան կառավարութիւն: Սակայն ես մտադիր են լինել վարչապետ ամբողջ Իսրայէլի համար, աջերի եւ ձախերի, հրեաների եւ ոչ հրեաների»,- ասել է նա:

Այս յաղթանակը չափազանց կարեւոր է Նեթանեահուհի համար, որին Իսրայէլի գլխաւոր դատախազ Աւիչայ Մանդելբլիթը փետրւարին հարցաքննել էր կաշառք ստանալու գործի շրջանակում: Փորձագէտների կարծիքով՝ յաղթանակը BB-ին հնարաւորութիւն կը տայ նոր ուժով դիմակայելու մեղադրանքին:

Յատկանշական է նաեւ այն փաստը, որ կառավարութեան ձեւաւորման դէպքում, Նեթանեահուն կը դառնայ Իսրայէլի պատմութեան մէջ ամենաերկարակեաց վարչապետը:

Յարակից լուրեր

  • Անդրադարձ. Նեթանեահուի Սոչի այցելութեան նպատակները
    Անդրադարձ. Նեթանեահուի Սոչի այցելութեան նպատակները

    Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահու 12 սեպտեմբերին այցելեց Սոչի, ուր հանդիպում ունեցաւ Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի եւ պաշտպանութեան նախարար Ալեքսանտր Շոյկուի հետ: Այցելութեան հեռակայ նպատակը Իրանը Սուրիայէն դուրս բերելն էր: Նպատակ մը, որ Իսրայէլ անկարող է իրագործել սեփական ուժով եւ առանց Ռուսիոյ աջակցութեան:

  • ԱՄՆ-ն Նեթանեահուի նման դաշնակիցներ ունենալու դէպքում էլ թշնամիների կարիք չունի
    ԱՄՆ-ն Նեթանեահուի նման դաշնակիցներ ունենալու դէպքում էլ թշնամիների կարիք չունի

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը մենաբանել է այն հրապարակմանը, որտեղ ասւած է թէ իսրայէլցիները ԱՄՆ-ին լրտեսում են:

  • Անդրադարձ. «Մեզի մի՛ վստահիք»
    Անդրադարձ. «Մեզի մի՛ վստահիք»

    Վերջերս շատ կը խօսուի Ազրպէյճանի մէջ տեղակայուած իսրայէլեան անօդաչու թռչող սարքերու մասին: Կը հաղորդուի, որ Իսրայէլ այդ սարքերով է, որ հարուածած է Իրաքի մէջ Իրանի աջակցութիւնը վայելող շիիական աշխարհազօրի զինապահեստանոցները:

  • Նեթանեահուի հերթական հակաիրանական դատարկախօսութիւնը
    Նեթանեահուի հերթական հակաիրանական դատարկախօսութիւնը

    Արձագանքելով Իրանի՝ Միջուկային գործարքով իր ստանձնած պարտաւորութիւնների կրճատմանն ուղղւած երրորդ քայլի մեկնարկի մասին յայտրարութեանը, Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուն հանդէս է եկել հերթական հակաիրանական դատարկախօսութեամբ:

  • ՄԱԿ գլխաւոր քարտուղարը Իսրայէլին եւ Լիբանանին զսպւածութեան կոչ է արել
    ՄԱԿ գլխաւոր քարտուղարը Իսրայէլին եւ Լիբանանին զսպւածութեան կոչ է արել

    ՄԱԿ գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը Իսրայէլին եւ Լիբանանին զսպւածութեան կոչ է արել վերջին հրետակոծութիւնների հետ կապւած, որոնք տեղի են ունեցել երկու պետութիւնների սահմանակից տարածքներում։ Գլխաւոր քարտուղարի դիրքորոշումը կիրակի ներկայացրել է նրա պաշտօնական ներկայացուցիչ Սթեֆան Դիւժարիկը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։