Հա

Քաղաքական

13/04/2019 - 11:40

Բաքու-Բրիւսէլ համաձայնագիր. ԵՄ-ն հրաժարւո՞ւմ է ճանաչել Ղարաբաղը որպէս Ադրբեջանի մաս

Ադրբեջանի եւ Եւրոմիութեան միջեւ ստորագրւելիք ռազմավարական գործընկերութեան մասին համաձայնագրի բովանդակութիւնը շարունակում են գաղտնի պահել, քանի որ փաստաթղթի տեքստում Լեռնային Ղարաբաղը չի նշւում որպէս «Ադրբեջանի անբաժան մաս»:

«alikonline.ir» - Ադրբեջանի եւ Եւրոմիութեան միջեւ ստորագրւելիք ռազմավարական գործընկերութեան մասին համաձայնագրի բովանդակութիւնը շարունակում են գաղտնի պահել, քանի որ փաստաթղթի տեքստում Լեռնային Ղարաբաղը չի նշւում որպէս «Ադրբեջանի անբաժան մաս»: Այդ մասին իր ֆէյսբուքեան էջում գրում է Իսլամական համագործակցութեան կազմակերպութիւնում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը: Յայտնում է «Yerkir.am»-ը՝ ադրբեջանական «Minval.az»-ին յղումով:

Նրա խօսքով` ԵՄ-ն հանդէս է գալիս այդ դրոյթի դէմ:

«Օրինակ` փաստաթղթերում, որոնք ԵՄ-ն ստորագրել է Վրաստանի, Ուկրայինայի եւ Մոլդովայի հետ, այդ երկրների օկուպացւած տարածքները նշւած են որպէս դրանց անբաժան մասեր»,- գրում է Մամեդովը:

Պաշտօնական Բաքուն դեռ չի մեկնաբանել այդ տեղեկութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։