Հա

Քաղաքական

13/04/2019 - 14:50

«Հայաստանի հետ բանակցելն անիմաստ է». Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը բարձրաձայնել է դիրքորոշումներ, որոնց շրջանակում քննարկումների որեւէ թեմա անձամբ ես չեմ տեսնում:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը բարձրաձայնել է դիրքորոշումներ, որոնց շրջանակում քննարկումների որեւէ թեմա անձամբ ես չեմ տեսնում: Նման կարծիք «Minval.az»-ի հետ զրոյցում յայտնել է Ադրբեջնաի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիկ Զուլֆուղարովը` մեկնաբանելով Մոսկւայում ապրիլի 15-ին սպասւելիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը` ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի մասնակցութեամբ: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

«Նրանք անընդհատ յայտարարում են անվտանգութեան, հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին: Դրանք բոլորը թեմաներ են, որոնք տանում են դէպի հակամարտութեան սառեցում: Հայկական կողմը կտրականապէս հրաժարւում է քննարկել հարցեր` կապւած օկուպացւած տարածքների ազատագրման հետ, շարունակում է պնդել բանակցային ձեւաչափի փոփոխութեան մասին: Միակ փաստը, որը կարելի է արձանագրել, բանակցութիւնների իմիտացիան է, որոնք իրականում  հեռացնում են ռազմական գործողութիւնների վերսկսումը»,- ասել է նա:

Նախկին նախարարի խօսքով` կողմերը սպասւելիք հանդիպման ընթացքում չեն քննարկի կարեւոր հարցեր, ամենայն հաւանականութեամբ, նրանք կը քննարկեն ընթացիկ հարցեր, որոնք Փաշինեանի բարձրաձայնած դիրքորոշումների շրջանակից դուրս չեն լինի:

Խօսելով հումանիտար կողմի մասին` ԱԳՆ նախկին ղեկավարը չի բացառել, որ, հանուն բանակցութիւնների իմիտացիայի, «ռազմագերիներից» մէկին կազատեն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։