Հա

Քաղաքական

15/04/2019 - 10:50

Ֆրանսիացի դիւանագէտը «Twitter»-ից հեռացրել է իր վիճայարոյց գրառումը

ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արօն «Twitter»-ի իր միկրոբլոգից հեռացրել է Իրանի՝ ուրանի հարստցաման իրաւունքի մասին վիճայարոյց գրառումը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արօն «Twitter»-ի իր միկրոբլոգից հեռացրել է Իրանի՝ ուրանի հարստցաման իրաւունքի մասին վիճայարոյց գրառումը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշենք, որ գրառումը պաշտօնական Թեհրանի կտրուկ արձագանգի պատճառ էր դարձել: ԱԳՆ էր հրաւիրւել Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Թիբոյը, որից բացատրութիւն էր պահանջւել Վաշինգտոնի իր գործընկերոջ թւիթերեան գրառումների առնչութեամբ:

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել էր. «Սխալ է ասել, որ Միջուկային գործարքի ժամկէտի լրանալուց յետոյ, Իրանին կը թոյլատրւի ուրանը հարստացնել: Համաձայն միջուկային զէնքի չտարածման մասին համաձայնագրի՝ Թեհրանը պէտք է ապացուցի, որ իր միջուկային գործունէութիւնը խաղաղասիրական բնոյթ է կրում: Ինչպէս մենք նշել ենք 2002 թւականին, ուրանի հարստացումն առանց յուսալի քաղաքացիական ծրագրի կը լինի անօրինական՝ ըստ միջուկային զէնքի չտարածման մասին համաձայնագրի. մենք նոյնկերպ կարձագանգենք նաեւ 2025 թւականին, եթէ դա լինի անհրաժեշտ: Այն օրերին պատժամիջոցներ էին կիրառւել: Դրանք կարող են նաեւ վերականգնւել»,- յաւելել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։