Հա

Քաղաքական

16/04/2019 - 11:20

«Կարողացել ենք խորը հասկանալ այն պահերը, որոնք հայկական կողմի հետ խնդիրներ էին առաջացնում». Մամեդեարով

Մոսկւայում  Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցութեամբ հանդիպմանը քննարկւել է մի քանի առաջարկութիւն, որոշւել են լուծումներ: Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդեարովը:

«alikonline.ir» - Մոսկւայում  Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցութեամբ հանդիպմանը քննարկւել է մի քանի առաջարկութիւն, որոշւել են լուծումներ: Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդեարովը: Յայտնում է «Yerkir.am»-ը՝ ադրբեջանական «Haqqin.az»-ին յղումով:

«Կայացել են լայն առարկայական բանակցութիւններ… քննարկւել են հարցեր, որոնք մինչ օրս խոչընդոտել են  բանակցութիւնների առաջխաղացմանը: Չեմ կարող ասել լիարժէք առաջխաղացման մասին: Սակայն մենք կարողացանք աւելի մանրամասն եւ խորը հասկանալ այն պահերը, որոնք հայկական կողմի հետ խնդիրներ էին առաջացնում»,- ասել է Մամեդեարովը:

Նախարարը յաւելել է, որ քննարկումները տարւել են Ռուասատանի կողմից 2016-ին առաջարկւած պլանի շուրջ:

«Բնական է, որ մի հանդիպման ժամանակ  բոլոր հարցերը հնարաւոր չէ լուծել: Այդ հանդիպման ձեռքբերումը եղաւ այն, որ մենք հասկացանք` ինչ խնդիրներ կան, ինչ խնդիր պէտք է լուծել: Օրինակ, Հայաստանը բարձրացնում է կարգավիճակի եւ անվտանգութեան հետ կապւած հարցեր: Իսկ մենք, առաջին հերթին, շեշտը դնում ենք օկուպացւած տարածքներից հայկական զօրքերի դուրս բերման եւ բռնագաղթածների՝ հարզատ հողեր վերադարձի վրայ: Քննարկումները եղել են այդ 4 հարցերի շուրջ, որոշում է կայացւել շարունակել բանակցութիւնները»,- ասել է նա:

«Ինչ վերաբերւում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, ապա նախ պէտք է հանդիպեն նախարարները: Եւ արդէն այդ հանդիպումից յետոյ, եթէ տեսնենք, որ խնդրահարոյց հարցեր են առաջանում, կը հանդիպեն Հայաստանի վաչապետը եւ Ադրբեջանի նախագահը: Ամենայն հաւանկանութեամբ, համանախագահները մօտ ժամանակներն կայցելեն տարածաշրջան»,- ասել է Մամեդեարովը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։