Հա

Քաղաքական

17/04/2019 - 08:15

Չեմպիոնների լիգա. Տիկնայք եւ պարոնայք, խոնարհւէ՛ք. սա «Այաքս»-ն է

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին 1/4-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին 1/4-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

Օրւայ կենտորնական հանդիպումն անկասկած «Կամպ Նոու» ստադիոնում կայացած «Բարսելոնա»-«Մանչեսթեր Իւնայթեդ» դիմակայութիւնն էր: Հանդիպումն աւելի ակտիւ սկսեց «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը, որը սեփական դաշտում 0:1 հաշւով կրած պատութիւնից յետոյ կորցնելու ոչինչ չունէր: Անգլիական ակումբի ֆուտբոլիստների ակտիւութիւնը, սակայն, երկար չտեւեց: Ընդամենը 4 րոպէի ընթացքում Լէօ Մեսսին դարձաւ  դուբլի հեղինակ՝ գործնականում վճռելով հանդիպման ելքը: Առաջին գնդակը Մեսսին խփեց 16-րդ րոպէին, իսկ երկրորդը՝ 20-րդ րոպէին: Երկրորդ խաղակէսում «Բարսա»-ն խփեց նաեւ երրորդ գնդակը. 61-րդ րոպէին գոլի հեղինակ դարձաւ բրազիլացի յարձակւող Ֆելիպէ Կոտինիօն: 3:0՝ եւ «Բարսելոնա»-ն նւաճեց կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր:

Միւս հանդիպումը կայացաւ Թուրինի «Ալեանց» ստադիոնում: Խաղադաշտ դուրս եկան «Իւվենտուս»-ն ու «Այաքս»-ը: Առաջին խաղում գրանցւած ոչ-ոքի՝ 1:1 արդիւնքից յետոյ, թւում էր, թէ իտալական ակումբն աւելի ինքնավստահ պէտք է ներկայանայ այս հանդիպմանը: Խաղի մեկնարկն էլ դրա մասին էր վկայում: Աւելի ակտիւ էին գործում «Իւվենտուս»-ի ֆուտբոլիստները, որոնց էլ յաջողւեց 28-րդ րոպէին գրաւել մրցակցի դարպասը: Ինչպէս միշտ գոլի հեղինակ դարձաւ պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն: Դաշտի տէրերի ուրախութիւնը, սկայն երկար չտեւեց: 34-րդ րոպէին «Այաքս»-ը խփեց պատասխան գնդակը: Գոլի հեղինակ դարձաւ Դոննի Վան դէ Բէկը: Երկրորդ խաղակէսն աւելի ակտիւ սկսեց հոլանդական ակումբը, որի արդիւնքում էլ  67-րդ րոպէին տան տէրերի դրապասը գրաւեց Մատէյս դէ Լիգթը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնահաշիւը՝ 1:2:

Այսպիսով Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի յաղթող «Ռէալ Մադրիդ»-ին  պայքարից դուրս թողնելուց յետոյ, «Այաքս»-ն անակնկալ մատուցեց նաեւ 1/4-րդ եզրափակիչ փուլում, այս անգամ յետագայ պայքարից դուրս թողնելով մրցաշարի մէկ այլ ֆաւորտի՝«Իւվենտուս»-ին:

Այսօր՝ ուշ երեկոյեան կը կայանայ եւս երկու հանդիպում. «Լիւերպուլ»-ը կը հիւրընկալի «Պորտու»-ին, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ն՝ «Տոտենհեմ»-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։