Հա

Քաղաքական

17/04/2019 - 12:20

«Թրամփի որոշումները ծառայում են Իսրայէլի շահերին». Սիրիայի ԱԳՆ

«Թասնիմ» լրատւական գործակալութեան հետ զրոյցում Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլէմն անդրադարձել է ԱՄՆ-ի՝ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «օտարերկրեայ ահաբեկչական կազմակերպութիւն» ճանաչելու մասին որոշմանը:

«alikonline.ir» - «Թասնիմ» լրատւական գործակալութեան հետ զրոյցում Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլէմն անդրադարձել է ԱՄՆ-ի՝ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «օտարերկրեայ ահաբեկչական կազմակերպութիւն» ճանաչելու մասին որոշմանը:

«Թրամփը ոչ օրէնք է ճանաչում, ոչ էլ աշխարհագրութիւն: Նա ճիշտ ընկալում չունի տածաշրջանի իրադարձութիւններից եւ նրա որոշումներն ամբողջովին ծառայում են Իսրայէլի շահերին»,- ասել է Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Խօսելով Իրանի ԱԳՆ ղեկավարի՝ Սիրիա այցի արդիւնքների մասին, Մուալլէմը նշել է. «Այցը ճիշտ ժամանակին էր: Քննարկեցինկ երկկողմ յարաբերութիւնների ընդլայնմանը վերբերող հարցեր: Մենք մշտապէս համադրութիւններ ենք կատարում Իրանի հետ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։