Հա

Քաղաքական

18/04/2019 - 12:10

Ստամբուլի նորընտիր քաղաքապետը հայերին նոյնպէս շնորհակալութիւն է յայտնել

Երէկ` 18 օր տեւած հաշւարկներից եւ քննարկումներից յետոյ, քաղաքապետի մանդատը ստացած Էքրեմ Իմամօղլուն հանրահաւաքի ժամանակ շնորհակալութիւն է յայտնել իրեն աջակցած Ստամբուլի բնակիչներին, այդ թւում` հայերին:

«alikonline.ir» - Երէկ` 18 օր տեւած հաշւարկներից եւ քննարկումներից յետոյ, քաղաքապետի մանդատը ստացած Էքրեմ Իմամօղլուն հանրահաւաքի ժամանակ շնորհակալութիւն է յայտնել իրեն աջակցած Ստամբուլի բնակիչներին, այդ թւում` հայերին: Ըստ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է «Mynet.com» կայքը:

«Ստամբուլի բնակիչների միջեւ խտրականութիւն չեմ դնելու: Որ կրօնից, ազգից ուզում են լինեն: Ղեկավարելու ենք առանց խտրականութիւնների: Ողջունում եւ շնորհակալութիւն եմ յայտնում այս քաղաքում բոլոր ապրողներին: Ողջունում եմ քրդին եւ թուրքին, այս քաղաքի սունիներին եւ ալեւիներին, այս քաղաքի քրիստոնեաներին, հայերին, յոյներին»,- յայտարարել է Ստամբուլի նորընտիր քաղաքապետը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։