Հա

Քաղաքական

20/04/2019 - 09:00

«Սինայեան թերակղզու հողերի յանձնում պաղեստինցիներին չի նախատեսւում». ԱՄՆ յատուկ բանագնաց

Մերձաւոր Արեւելքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղութեան ծրագիրը չի նախատեսում յանձնել Սինայեան թերակղզու (որը պատկանում է Եգիպտոսին-ԽՄԲ.) հողերը պաղեստինցիներին: Այդ մասին յայտարարել է Մերձաւոր Արեւելքում ԱՄՆ-ի յատուկ բանագնաց Ջէյմսոն Գրինբլաթը:

«alikonline.ir» - Մերձաւոր Արեւելքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղութեան ծրագիրը չի նախատեսում յանձնել Սինայեան թերակղզու (որը պատկանում է Եգիպտոսին-ԽՄԲ.) հողերը պաղեստինցիներին: Այդ մասին յայտարարել է Մերձաւոր Արեւելքում ԱՄՆ-ի յատուկ բանագնաց Ջէյմսոն Գրինբլաթը: Հաղորդում է «Reuters»-ը:

«Խօսակցութիւնները, որ մեր ծրագիրը նախատեսում է Գազային Սինայեան թերակղզու մի մասի փոխանցումը, սուտ է»,- յայտարարել է Գրինբլաթը:

Նշենք, որ աւելի վաղ սոցցանցերում տեղեկութիւն էր տարածւել այն մասին, որ իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան դադարեցման երկար սպասւած Թրամփի ծրագիրը դիտարկում է Գազայի ընդլայնումը մինչեւ Սինայեան թերակղզու հիւսիս՝ եգիպտական միջերկրեածովեան ափի ուղղութեամբ:

Ամերիկացի դիւանագէտը նշել է, որ Թրամփի ծրագիրը կը հրապարակւի, երբ Իսրայէլի վերընտրւած վարչապետ Բինիամին Նեթանեահուն ձեւաւորի կառավարական կոալիցիան եւ աւարտւի մահմեդականների համար Ռամազան սուրբ ամիսը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։