Հա

Քաղաքական

22/04/2019 - 12:10

Թուրքիայում սրւել է ներքաղաքական իրավիճակը

Թուրքիայում երէկ յարձակում են գործել գլխաւոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի վրայ:

«alikonline.ir» - Թուրքիայում երէկ յարձակում են գործել գլխաւոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի վրայ: Հաղորդում է «Yerkir.am»-ը՝ «Gazeteduvar.com.tr» կայքին յղումով:

Դէպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա մասնակցում էր օրերս «Քրդական բանւորական» կուսակցութեան զինեալների կողմից Իրաքի հետ սահմանին տեղի ունեցած բախման հետեւանքով մահացած թուրք զինւորներից մէկի թաղման արարողութեանը: Մի խումբ մարդիկ յարձակւել եւ հարւածել են Քըլըչդարօղլուին` վանկարկելով. «Այդ դո՞ւ էիր քրդերից ձայներ ստանում»: Թիկնապահներին յաջողւել է ընդդիմադիրների առաջնորդին հասցնել Անկարայի Չուբուք շրջանում գտնւող տներից մէկը, որը շրջապատւել է ամբոխի կողմից:

Թուրքիայի պաշտպանութեան նախարարը, ժամանելով դէպքի վայր, կոչ է արել յարձակում իրականացնողներին` դադարեցնել իրենց գործողութիւնը:

Թէեւ Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտօնեաներ քննադատել են այս յարձակումը, այնուհանդերձ, արդէն ապահով վայրում գտնւող Քըլըչդարօղլու շուրջը հաւաքւած կողմնակիցները վանկարկում եւ պահանջում էին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուի եւ Անկարայի նահանգապետի հրաժարականը:

Թուրքիայում բաւական բացասական արձագանք է գտել «Գորշ գայլեր»-ի առաջնորդ, «Ազգայնական շարժում» կուսակցութեան ղեկավար Դեւլեթ Բահչելիի յայտարարութիւնը, թէ. «Այդ ինչի՞ ես հասցրել մարդկանց, որ քեզ բռունցքով հարւածում են»:

Նշենք, որ սա ընդդիմադիրների առաջնորդի վրայ արդէն 3-րդ յարձակումն է. 2014 թւականին յարձակւել էին խորհրդարանում, 2016 թւականին` Արդւինում` քրդերը, ինչի հետեւանքով մէկ ոստիկան էր սպանւել, երկուսն էլ վիրաւորւել էին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։