Հա

Քաղաքական

25/04/2019 - 12:10

Թուրքիան քննադատել է Թրամփի` Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ յայտարարութիւնը

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ յայտարարութիւնը, որում 1915 թ. դէպքերն անւանել է «Մեծ Եղեռն»:

«alikonline.ir» - Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ յայտարարութիւնը, որում 1915 թ. դէպքերն անւանել է «Մեծ Եղեռն»: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Նախարարութեան տարածած յայտարարութեան մէջ նշւում է. «Չենք ընդունում ԱՄՆ նախագահ Թրամփի` 1915 թ. դէպքերի վերաբերեալ 2019 թ. Ապրիլի 24-ին արած յայտարարութիւնը: Հայերի յօրինած սուբիեկտիւ պատմութիւնը հիմք ընդունող այս յայտարարութիւնը ոչ մի արժէք չունի: Ներքաղաքական մտքերով պատմութեան կեղծումը երբեք չի ընդունւի: Նոյն ժամանակահատւածում հայ ըմբոստների կողմից սպանւած աւելի քան 500 հազար մուսուլմանների ցաւը եւս մէկ անգամ յիշատակելով Թրամփին հրաւիրում ենք աւելի արդար գտնւել»:

Անդրադառնալով Թուրքիայի շարունակական կոչերին, կապւած արխիւները բացելու եւ համատեղ յանձնախումբ ստեղծելու հետ, յայտարարութեան մէջ նշւում է. «1915 թ. դէպքերը մոռացութեան մատնել ցանկացող հայ ծայրայեղականները քաջութիւն չունեն այս առաջարկին դրական մօտեցում ցուցաբերել: Այս առիթով ցանկանում եմ յարգել Օսմանեան կայսրութեան փլուզման ընթացքում իրենց կեանքը կորցրած մուսուլմանների, քրիստոնեաների եւ հրեաների յիշատակը»,- հաղորդում է «Anadolu» գործակալութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։