Հա

Քաղաքական

28/04/2019 - 11:30

Սաֆրաստեան. «Էրդողանի յայտարարութիւնը մահմեդական աշխարհին համախմբելու նպատակ ունի»

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում նկատում է, որ վերջին շրջանում կան նախանշաններ, որ մահմեդական աշխարհը սկսում է հետաքրքրւել Հայոց Ցեղասպանութեան խնդրով։

«alikonline.ir» - ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում նկատում է, որ վերջին շրջանում կան նախանշաններ, որ մահմեդական աշխարհը սկսում է հետաքրքրւել Հայոց Ցեղասպանութեան խնդրով։

Այդ համատեքստում Սաֆրաստեանը նշում է, որ Ցեղասպանութիւնը դատապարտելու գործընթացը տեղի է ունենում ե՛ւ Սիրիայում, ե՛ւ Եգիպտոսում։

«Էրդողանի յայտարարութիւնը, թէ հայերը սպանել են մահմեդական կանանց, նպատակ ունի մահմեդական աշխարհին համախմբել Թուրքիայի ժխտողական քաղաքականութեան շուրջ»,-ասում է թուրքագէտը։

Ռուբէն Սաֆրաստեանը փաստում է, որ Եգիպտոսի ներկայ իշխանութիւնների կողմից Հայոց Ցեղասպանութեան խնդրով հետաքրքրւելու պատճառը Կահիրէի եւ Անկարայի լարւած յարաբերութիւններն են։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը «Twitter» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Ապրիլի 24-ի ելոյթն անւանել էր ծայրայեղ ատելութեան խօսք։

«Օսմանեան կայսրութեան հայ բնակչութեանը, որը դատապարտւեց զանգւածային սպանդի ու մահւան երթերի, «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անւանելը, 1.5 միլիոն մարդ սպանելն ու դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականութեան նոր մակարդակ է, այլեւ՝ մի ողջ ազգի սպանդի արդարացում»,- գրել էր Փաշինեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։