Հա

Քաղաքական

05/05/2019 - 12:40

Ռոբերտ Դէ Նիրոն յայտարարել է, որ ցանկանում է ապրել այն աշխարհում, որում Թրամփը գոյութիւն չունի

Հոլիվուդեան դերասան Ռոբերտ Դէ Նիրոն խոստովանել է, որ երազում է ապրել այն աշխարհում, որում ոչ ոք չի ճանաչում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:

«alikonline.ir» - Հոլիվուդեան դերասան Ռոբերտ Դէ Նիրոն խոստովանել է, որ երազում է ապրել այն աշխարհում, որում ոչ ոք չի ճանաչում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին ըստ «Tert.am»-ի՝ տեղեկացնում է «New York Daily News»-ը:

Դէ Նիրոն նման յայտարարութիւն է արել Դէնի Բոյլի «Երէկ» ֆիլմի պրեմիերայից յետոյ: Ֆիլմի սիւժէն պատմում է անյաջողակ երաժիշտի մասին, որն ապրում է մի աշխարհում, որում ոչ ոք չգիտի «The Beatles» խմբի գոյութեան մասին:

Դերասանը նշել է, որ ինքն ուրախ կը լինէր, եթէ նման բան տեղի ունենար իրական կեանքում, իսկ խմբի փոխարէն լինէր ԱՄՆ առաջնորդը: Դէ Նիրոն ֆիլմի հեղինակներին նոյնիսկ առաջարկել է նման գաղափար` յաջորդ աշխատանքների համար:

Դէ Նիրոն առաջին անգամը չէ, որ քննադատում է Թրամփին: 2018 թ. դեկտեմբերին նա յայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի գործողութիւններն ընկալում է որպէս «գիշերային մղձաւանջ, որն անհնար է մոռանալ»: Ի պատասխան Դէ Նիրոյի ասածների, Թրամփը, իր հերթին, յայտարարել էր, որ դերասանն ունի ցածր «IQ» եւ ենթադրել էր, որ նկարահանումների ընթացքում նա գլխին բազմաթիւ հարւածներ է ստացել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։