Հա

Քաղաքական

06/05/2019 - 11:10

Պաղեստինն ու Իսրայէլը հրադադարի վերաբերեալ համաձայնութեան են հասել

Իսրայէլի եւ Պաղեստինի ներկայացուցիչները պայմանաւորւել են կրակի դադարեցման շուրջ՝ իսրայէլցի զինւորականների կողմից Գազայի հատւածին հարւածելուց յետոյ։

«alikonline.ir» - Իսրայէլի եւ Պաղեստինի ներկայացուցիչները պայմանաւորւել են կրակի դադարեցման շուրջ՝ իսրայէլցի զինւորականների կողմից Գազայի հատւածին հարւածելուց յետոյ։ Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ յայտնում է «Reuters»-ը։

Գործակալութեան տւեալներով՝ պայմանաւորւածութեան հասնելուն օգնել է Եգիպտոսը։ Այսպիսով՝ կողմերը պայմանաւորւել են վերջ դնել բռնութեանը։

Մայիսի 5-ի առաւօտեան իսրայէլական ԶԼՄ-ները յայտնել էին Գազայի հատւածից իսրայէլական տարածքի ուղղութեամբ արձակւած 430 հրթիռի մասին։ Ի պատասխան՝ իսրայէլական բանակը յարձակւել է պաղեստինցիների 200 թիրախների վրայ։

Նշւում է, որ մայիսի 5-ին Իսրայէլի հրթիռակոծման հետեւանքով սպանւել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մէկը՝ Համեդ Ահմեդ Աբեդ Հուդրին։ Հրթիռն ընկել է նրա մեքենայի վրայ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։