Հա

Քաղաքական

07/05/2019 - 10:10

Շրի Լանկայի ահաբեկչութեան բոլոր կազմակերպիչները ձերբակալւած կամ ոչնչացւած են

Շրի Լանկայում, ապրիլի 21-ին տեղի ունեցած ահաբեկչական յարձակումների բոլոր կազմակերպիչները ձերբակալւած կամ ոչնչացւած են:

«alikonline.ir» - Շրի Լանկայում, ապրիլի 21-ին տեղի ունեցած ահաբեկչական յարձակումների բոլոր կազմակերպիչները ձերբակալւած կամ ոչնչացւած են: Այս մասին երէկ՝ մայիսի 6-ին յայտարարել է երկրի կառավարութիւնը. տեղեկացնում է «BBC»-ն:

Հրապարակւած պաշտօնական հաղորդագրութեան մէջ նշւած է, որ երկրի իրաւապահ մարմիններն առգրաւել են մեծ քանակութեամբ ռումբեր պատրաստելու նիւթերը, որոնք պէտք է օգտագործւէին հետագայ յարձակումների համար:

Յիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ Զատկի օրը  պայթիւններ էին որոտացել երկրի եկեղեցիներում եւ հիւրանոցներում, որոնց հետեւանքով 250-260 մարդ էր զոհւել: Յարձակումների պատասխանատւութիւնը ստանձնել էր ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորումը: Ըստ Շրի Լանկայի իրաւապահ մարմինների՝ դրանք իրականացւել են ԴԱԷՇ-ի հետ կապ ունեցող «Ջամաաթ թոհիդ» ծայրայեղ իսլամիստական կազմակերպութեան մահապարտների միջոցով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։