Հա

Քաղաքական

08/05/2019 - 14:20

Ջեմալ փաշայի թոռը դատապարտւել է

Թուրք յայտնի գրող, լրագրող, Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը դատապարտւել է 3 տարի 22 օր ազատազրկման, սակայն բողոքարկումներից յետոյ կալանքը փոխարինւել է 3360 թուրքական լիրա տուգանքով:

«alikonline.ir» - Թուրք յայտնի գրող, լրագրող, Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը դատապարտւել է 3 տարի 22 օր ազատազրկման, սակայն բողոքարկումներից յետոյ կալանքը փոխարինւել է 3360 թուրքական լիրա տուգանքով:

Հասան Ջեմալի նկատմամբ դատական գործընթաց սկսւել էր այն բանից յետոյ, երբ «T24» կայքում հրապարակել էր «Սիլւանից. Մեզ այնքան են վարժեցրել ցաւերին, մահերին, որ…» վերնագրով յօդւածը եւ մեղադրւեց ահաբեկչական քարոզ անելու մէջ: Ըստ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է «artigercek.com» կայքը:

«Իմ մասնագիտական կեանքի ընթացքում ոչ մի ժամանակ չեմ եղել քարոզիչ-լրագրող, միշտ պաշտպանել եմ խաղաղութիւնը: Քրդական հարցի վերաբերեալ 4 գիրք եմ հրատարակել, հազարաւոր յօդւածներ գրել: Բոլորի մէջ խաղաղութիւն կայ: Մամուլի ազատութիւն չունեցող երկրում խօսք չի կարող գնալ ժողովրդավարութիւնից եւ օրէնքից»,- նշել է Հասան Ջեմալը:

Նշենք, որ 75-ամեայ լրագրողը վերոնոշեալ յօդւածում անդրադարձել էր ոչ միայն քրդերին, Քրդական աշխատաւորական կուսակցութեանը (PKK), այլեւ հայերին: Ջեմալն անդրադառնալով Սիլւան քաղաքում (պատմ. Տիգրանակերտ մայրաքաղաք) տեղի ունեցող իրադարձութիւններին, քաղաքի բնակչութեանը եւ քրդերի ու թուրքերի միջեւ բախումներին, ներկայացնում է մի տեղացի կնոջ հետ խօսակցութիւնը: «Ինձ ամուսնացրել են 15 տարեկանում: Ամուսինս քուրդ է: Մայրս էլ, հայրս էլ հայեր են: Վախից ոչ ոք չի ասում, որ հայ է: 4-րդ դասարան էի, երբ իմացայ, որ հայ եմ: Դպրոցում, թաղամասում վատ բան էր «հայ» բառը: Մօրս հարցրեցի` ինչ է հայը: Ասաց, որ մենք ենք հայ: Բայց խստօրէն զգուշացրեց` չխօսել դրա մասին: Սիլւանում շատ են իսլամացւած հայերը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։