Հա

Քաղաքական

12/05/2019 - 09:55

«Հարկաւոր է լուրջ ընդունել Իրանի ներկայացրած վերջնագիրը». «ECFR»

Արտաքին յարաբերութիւնների եւրոպական խորհուրդը (ECFR) ԵՄ ղեկավարութեանը կոչ է արել լուրջ ընդունել Իրանի ներկայացրած 60 օրւայ վերջնաժամկէտը:

«alikonline.ir» - Արտաքին յարաբերութիւնների եւրոպական խորհուրդը (ECFR) ԵՄ ղեկավարութեանը կոչ է արել լուրջ ընդունել Իրանի ներկայացրած 60 օրւայ վերջնաժամկէտը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների ամբողջական կատարման համար Իրանի կողմից 4+1-ին (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան) տրւած 60 օրւայ վերջնաժամկէտին: «ECFR»-ը ԵՄ ղեկավարութեանը խորհուրդ է տւել լուրջ ընդունել Իրանի ներկայացրած վերջնագիրը:

«ECFR»-ի փորձագէտների կարծիքով, Իրանի այս քայլն ուղղւած է Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանմանը, այլ, ոչ թէ դրա չեղարկմանը: Սակայն, Իրանը եկել է այն եզարակցութեան, որ ներկայիս իրավիճակի շարունակութիւնն անընդունելի է: Իրանը փորձում է ճնշում բանեցնել Եւրոպայի եւ Չինաստանի վրայ, յոյս ունենալով, որ նրանք տնտեսական ակնառու գործողութիւններ կը ձեռնարկեն, Իրանի հետ յարաբերութիւնների պահպանման օգտին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։