Հա

Քաղաքական

12/05/2019 - 11:40

«Մենք ողջունում ենք Իրանի հետ երկխօսութիւնը». ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն ասել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի հետ, նշելով, որ Սպիտակ տունը ողջունում է Թեհրանի հետ բանակցելու հնարաւորութիւնը:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն ասել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի հետ, նշելով, որ Սպիտակ տունը ողջունում է Թեհրանի հետ բանակցելու հնարաւորութիւնը: Այս մասին նա ասել է «CNBC» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Հադլի Գամբելի հետ զրոյցում:

Նա Իրանին անւանել է որպէս «ակտիւ սպառնալիք» ԱՄՆ-ի շահերի համար եւ Մերձաւոր Արեւելքում քաոսի պատճառ, միաժամանակ նշելով, որ Վաշինգտոնը ողջունում է Թեհրանի հետ բանակցելու հնարաւորութիւնը:

ԱՄՆ պետքարտուղարը պնդելով, թէ իբր Իրանի կողմից սառնալիքների աւելացման ականատեսն է, նշել է, որ ԱՄՆ վարչակազմն ամրապնդում է իր կարողականութիւնը, Իրանի կողմից հնարաւոր «ագրեսիա»-ին արձագանքելու համար:

«Հէնց այդ պատճառով էլ մենք աւիակիրների խումբ ենք տարածշրջան գործուղել»,- ասել է Մայք Պոմպէոն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ռազմական հակամարտութիւն չի փնտրում եւ անակնկալ ու չհաշւարկւած պատերազմի մէջ չի ներքաշւի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։