Հա

Քաղաքական

13/05/2019 - 08:20

ԱՄՆ պետքարտուղարը յայտնել է, թէ ինչ նպատակ է ԱՄՆ-ն հետապնդում Իրանում

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն յայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակն Իրանում պատերազմը չէ:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն յայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակն Իրանում պատերազմը չէ: Այս մասին տեղեկացնում է «Tert.am»-ը:

Ինչպէս նշւում է, ամերիկեան կողմն իր ջանքերն ուղղում է երկրում իշխանութիւնների վարքագիծը փոխելուն եւ ոչ թէ Միջին Արեւելքում քաոսային իրավիճակ ստեղծելուն:

Պոմպէոյի հակաիրանական հերթական յայտարարութեան մէջ ասւած է. «Մենք չենք սխալւի, մեր նպատակը պատերազմը չէ, մեր նպատակը իրանական ղեկավարութեան վարքագծի փոփոխութիւնն է»:

Վերջինս յոյս է յայտնել, որ Իրանի ժողովուրդը կը ստանայ այն, ինչ ցանկանում է եւ այն, ինչին արժանի է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։