Հա

Քաղաքական

13/05/2019 - 08:30

Գերմանիայի ԱԳՆ-ը կոչ է անում թոյլ չտալ ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ զինւած բախումները

ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ կոնֆլիկտի սրումը միջազգային մակարդակում առաջացրել է մտահոգութիւններ Մերձաւոր Արեւելքում իրավիճակի հնարաւոր էսկալացիայի հետ կապւած: Այսպէս, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկօ Մասը մայիսի 12-ին «Bild am Sonntag» թերթում հրապարակւած հարցազրոյցում յայտարարել է, որ Գերմանիան իր եւրոպական գործընկերների հետ միասին պէտք է ձեռնարկի միջոցներ զինւած բախումները կանխելու համար:

«alikonline.ir»- ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ կոնֆլիկտի սրումը միջազգային մակարդակում առաջացրել է մտահոգութիւններ Մերձաւոր Արեւելքում իրավիճակի հնարաւոր էսկալացիայի հետ կապւած: Այսպէս, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկօ Մասը մայիսի 12-ին «Bild am Sonntag» թերթում հրապարակւած հարցազրոյցում յայտարարել է, որ Գերմանիան իր եւրոպական գործընկերների հետ միասին պէտք է ձեռնարկի միջոցներ զինւած բախումները կանխելու համար: Հաղորդում է «DW»-ը:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իւ Լէ Դրիանը, պատերազմի մասին խօսելիս, մատնանշել է Վաշինգտոնի պատասխանատւութիւնը, որը մայիսի 10-ին հաստատել էր դէպի այդ տարածաշրջան «Առլինգտոն» դեսանտային ուղղաթիռի եւ «Patriot» հրթիռային համալիրի ուղարկման որոշումը: Դրանից մի քանի օր առաջ Միացեալ Նահանգներն ուղարկել էին դէպի Մերձաւոր Արեւելք աւիակիր «Աբրահամ Լինքոլնի» գլխաւորութեամբ աւիակիր հարւածային խումբն ու ռմբակոծիչների տակտիկական խումբը:

Մերձարեւելեան տարածաշրջանում ընդլայնելով ռազմական ներկայութիւնը՝ ամերիկեան վարչակազմն, իր պնդմամբ, արձագանքում է «Իրանի բարձր պատրաստւածութեանը ԱՄՆ-ի զինւած ուժերի վրայ յարձակւելու համար»: Ընդ որում՝ մանրամասն ոչինչ չի ներկայացւել:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ իր երկիրը չի ցանկանում հակամարտութիւն Իրանի հետ, սակայն պատրաստ է պաշտպանել տարածաշրջանում իր զօրքերն ու սեփական շահերը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։