Հա

Քաղաքական

13/05/2019 - 11:50

Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարները կը քննարկեն Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագրի հարցը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը պատրաստւում է Բրիւսէլում այսոր ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերների, ինչպէս նաեւ ԵՄ դիւանագիտութեան ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ քննարկել Իրանի միջուկային համապարփակ համաձայնագրի մասին արւած վերջին յայտարարութեան պատասխանը։

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը պատրաստւում է Բրիւսէլում այսոր ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերների, ինչպէս նաեւ ԵՄ դիւանագիտութեան ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ քննարկել Իրանի միջուկային համապարփակ համաձայնագրի մասին արւած վերջին յայտարարութեան պատասխանը։ Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ գործակալութիւնը:

«Երկուշաբթի՝ մայիսի 13-ին, արտաքին գործերի նախարարը կուղեւորւի Բրիւսէլ՝ ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերների ինչպէս նաեւ ԵՄ-ի հետ քննարկելու պատասխանն Իրանի յայտարարութեանը, որը սպառնում է խախտել համաձայնագրի որոշ պարտաւորութիւններ»,- ասւած է Նաշնալ թերթի պաշտօնական կայքում:

Յիշեցնենք որ, մայիսի 8-ին Նախագահ Ռոհանին պաշտօնապէս յայտարարեց Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած Իրանի պարտաւորութիւնների նւազեցման մասին:

Աւելի ուշ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն էլ յայտարարեց որ. «Իրանի գործողութիւններն ամբողջովին տեղաւորւում են համաձայնագրի շրջանակում: Սա համաձայնագրի միւս կողմերին հնարաւորութիւն է ընձեռում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, այլ ոչ թէ պարզապէս հանդէս գալ յայտարարութեամբ»,- ասել է նա՝ յաւելելով, որ համաձայնագրի 26-րդ եւ 36-րդ կէտերը Իրանին եւ միւս երկրներին հնարաւորութիւն են տալիս, մասամբ կամ ամբողջովին չկատարել ստանձանծ պարտաւորութիւնները, եթէ միւս կողմը չի կատարում իր պարտաւորութիւնները»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։