Հա

Քաղաքական

14/05/2019 - 08:40

Բրիւսէլում Փաշինեանն ու Ալիեւը շատ կարճ զրոյց են ունեցել ընթացիկ իրավիճակի մասին

Բրիւսէլում Եւրոմիութեան Արեւելեան գործընկերութեան 10-ամեակի միջոցառումների ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարճ զրուցել են։

«alikonline.ir» - Բրիւսէլում Եւրոմիութեան Արեւելեան գործընկերութեան 10-ամեակի միջոցառումների ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարճ զրուցել են։ Այդ մասին ըստ «News.am»-ի՝ «Ազատութիւն» ռադիոյին ասել է Նիկոլ Փաշինեանը:

«Հնարաւոր չէ լուծել որեւէ հակամարտութիւն՝ կենտրոնանալով միայն ներգրաււած կողմերից մէկի հետաքրքրութիւնների վրայ, որովհետեւ կարծում եմ, որ ԼՂ հակամարտութեան կարգաւորման ամենակարեւոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է՝ չերկխօսել Ղարաբաղի հետ։ Ճշմարտութիւնն այն է, որ այս հակամարտութիւնը երեք կողմ ունի՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան։ Մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որպէսզի հնարաւոր լինի լուծել այս հակամարտութիւնը»,- ասել է Փաշինեանը։

Լրագրողի հարցին, թէ այսօր խօսեցի՞ք Ադրբեջանի նախագահի հետ, պատասխանել է․ «Այո, մի փոքր։ Շատ կարճ զրոյց էր ընթացիկ իրավիճակի մասին»։

Հարցին՝ երբ էք նորից հանդիպելու, Փաշինեանը նշել է, որ դեռ ծրագրեր չկան, բայց վստահ է, որ բանակցութիւնները շարունակւելու են․ «Շատ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնայ բանակցային սեղանի շուրջ, դա շատ կարեւոր է։ Առանց Լեռնային Ղարաբաղի՝ հնարաւոր չէ ունենալ հարցի իրական կարգաւորում»,- ասել է Նիկոլ Փաշինեանը։

Յիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը  Բրիւսէլում մասնակցել է Եւրոխորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրւած ճաշին, որին հրաւիրւած էր նաեւ Ադրբեջանի նախագահը:

Յարակից լուրեր

  • Արցախի հերոսը կոչ է արել ԱՀ գլխաւոր դատախազին ուսումնասիրել Ն. Փաշինեանի կողմնակիցների հաւաքի ժամանակ հնչեցւած բռնութեան կոչերը
    Արցախի հերոսը կոչ է արել ԱՀ գլխաւոր դատախազին ուսումնասիրել Ն. Փաշինեանի կողմնակիցների հաւաքի ժամանակ հնչեցւած բռնութեան կոչերը

    Արցախի հերոս, գեներալ-լէյտենանտ  Արշաւիր Ղարամեանը «Facebook»-ի իր էջում դիմել է ԼՂՀ գլխաւոր դատախազին նախօրէին Երեւանում՝ Նիկոլ Փաշինեանի աջակիցների հանրահաւաքում հնչեցւած սպառնալիքների կապակցութեամբ:

  • Փաշինեանի կախարդական փայտիկը գնալով իր զօրութիւնը կորցնում է
    Փաշինեանի կախարդական փայտիկը գնալով իր զօրութիւնը կորցնում է

    Հրապարակախօս Վահան Իշխանեանը գրում է․

    «Եթէ կան մարդիկ, ովքեր կարողանում են ապրումակցել ահաբեկութեան մէջ գտնւողներին՝ կարդալով վերաքննիչ դատրանի դատաւոր Ալեքսանդր Ազարեանի գրառումը, կը հասկանան, թէ ինչ մթնոլորտ է Հայաստանում կամ առայժմ առնւազն դատական համակարգում։

  • Անցումային արդարադատութեան էութիւնը
    Անցումային արդարադատութեան էութիւնը

    Անցումային արդարադատութեան գաղափարին առաջին պաշտօնական փորձագետինը յետ-պատերազմեան Նիւրէմպէրկի դատավարութիւններն էին։ Նացիզմի կրունկներուն տակ հեծող Գերմանիան, որ բոլորովին փուլ եկած էր թէ՛որպէս պետութիւն եւ թէ՛որպէս հասարակութիւն, պէտք էր անպայման վերականգնէր եւ զայն վերակերտելու մեծ գործը կը պահանջէր անցման շրջանի մէկ նոր կարգավիճակ եւ գործերու ընթացաւորում։ Դաշնակից ուժերը կրցան ստեղծել այդ միջանկեալ գործընթացը եւ Գերմանիան առաջնորդել դէպի ազատութիւն եւ կայունութիւն։ 

  • Իշխանութիւնը լաւ չի աշխատում եւ «դեղին քարտի» պէտք է արժանանայ
    Իշխանութիւնը լաւ չի աշխատում եւ «դեղին քարտի» պէտք է արժանանայ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ դատարանները շրջափակելու կոչի եւ դատական համակարգի բարեփոխումներ սկսելու վերաբերեալ յայտարարութեամբ հանդէս եկաւ Հ. Յ. Դաշնակցութիւնը:

    «Politik.am»-ի հետ զրույցում ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը նշում է՝ Դաշնակցութիւնը իր տեսակէտն արդէն յստակ արտայայտել է՝ դատական համակարգի բարեփոխումները անհրաժեշտ են: Իրենց համար զարմանալի են մի քանի հանգամանք:

  • Փոփոխութիւնների համար ամենաճիշտը սահմանադրական ճանապարհն է
    Փոփոխութիւնների համար ամենաճիշտը սահմանադրական ճանապարհն է

    Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչը՝ արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը, խնդրայարոյց է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար: Հանրութեան համար անորոշ էր, թէ ինչի համար է այդ ամէնն արւում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։