Հա

Քաղաքական

14/05/2019 - 08:45

ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է հրաժարւել «S-400»-ի գնման գործընթացից

Թուրքիան քննարկում է ԱՄՆ խնդրանքը` հրաժարւել ռուսական զենիթահրթիռային «S-400» համակարգերի ձեռքբերման գործընթացից: 

«alikonline.ir»- Թուրքիան քննարկում է ԱՄՆ խնդրանքը` հրաժարւել ռուսական զենիթահրթիռային «S-400» համակարգերի ձեռքբերման գործընթացից: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն` յղում կատարելով «Bloomberg» գործակալութեանը: Աւելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, թէ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հրաժարւել է Ռուսաստանի հետ «S-400»-ի ձեռքբերման գործարքից: Թուրքիայի նախագահի աշխատակազմից հերքել էին այս տեղեկատւութիւնը, ասելով, որ  ռուսական  «S-400» համակարգերի ձեռքբերման գործընթացն արդէն աւարտւած է:

Թուրքիան բազմիցս յայտարարել է, որ չի հրաժարւելու իր մտադրութիւնից` Ռուսաստանից գնել «S-400» համակարգերը, եւ որ զինատեսակի առաջին խմբաքանակը Թուրքիա կը մտնի յուլիսին: ԱՄՆ-ը իր հերթին բազմիցս յայտարարել է, որ ռուսական այդ համակարգերի հետ կապւած գործարքը հակասում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: ԱՄՆ-ը սպառնում է, գործարքից չհրաժարւելու դէպքում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ` հրաժարւելով ԱՄՆ-Թուրքիա գործարքից, որով նախատեսւում է  «F-35» կործանիչներ վաճառել Թուրքիային:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։