Հա

Քաղաքական

14/05/2019 - 08:55

Թրամփը հերթական անգամ սպառնացել է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ սպառնացել է Իրանին: Հերթական սպառնալիքի պատճառն այս անգամ եղել է ԱՄԷ-ի Ֆուջայրէ նաւահանգստում տեղի ունեցած միջադէպը:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ սպառնացել է Իրանին: Հերթական սպառնալիքի պատճառն այս անգամ եղել է ԱՄԷ-ի Ֆուջայրէ նաւահանգստում տեղի ունեցած միջադէպը: Փոխանցում է «BBC»-ն:

Սպիտակ տան ղեկավարը յայտարարել է, որ Իրանը շատ կը տուժի, եթէ սպառանայ ԱՄՆ-ի շահերին:

«Տեսնենք, թէ ինչ կը լինի Իրանի հետ։ Եթէ նրանք որեւէ բան անեն, դա կը լինի շատ մեծ սխալ։ Նրանք շատ կը տուժեն»,- ասել է նա:

Յիշեցնենք, որ նախօրէին չորս նաւթատար առեւտրային նաւ ԱՄԷ Ֆուջայրէ նաւահանգստում դարձել էին սաբոտաժի թիրախ: Միջադէպի արդիւնքում զոհեր կամ վիրաւորներ չկան, ինչպէս նաեւ վառելիքի կամ որեւէ այլ վնասաբեր նիւթերի արտահոսք չի գրանցւել։

Դէպքից յետոյ, ԱՄԷ իշխանութիւնները յայտարարել են, որ ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները եւ սկսել միջադէպի հետաքննութիւնը՝ տեղի եւ օտարերկրեայ կառոյցների հետ համատեղ:

Նշենք, որ միջադէպին արձագանքել է Իրանը, դատապարտելով տեղի ունեցածը: ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին տեղի ունեցածը «մտահոգիչ եւ ցաւալի է» անւանել:

«Նման միջադէպերը խաթարում են ծովային փոխադրումների անվտանգութիւնը, որի հետեւանքը տարածաշրջանում անկայանութեան պատճառ կարող է դառնալ»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։