Հա

Քաղաքական

14/05/2019 - 09:50

«Ցանկանում եմ, որ Արցախի ժողովուրդը շարունակի խաղաղության ու ինքնորոշման իր բռնած ուղին». Ֆրանկ Էնգէլ

Եւրոխորհրդարանում Արցախի հետ բարեկամութոան խմբի ղեկավար Ֆրանկ Էնգէլը տեսաուղերձ է յղել Հրադադարի մասին համաձայնագրի 25-ամեակի կապակցութեամբ:

«alikonline.ir» - Եւրոխորհրդարանում Արցախի հետ բարեկամութոան խմբի ղեկավար Ֆրանկ Էնգէլը տեսաուղերձ է յղել Հրադադարի մասին համաձայնագրի 25-ամեակի կապակցութեամբ: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Արցախի Հանրապետութեան արտգործնախարարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդմամբ՝ Ֆրանկ Էնգէլը, մասնաւորապէս, ասել է. «25 տարի առաջ զեէնքերը լռեցին, եւ Հարաւային Կովկասում զինադադար հաստատւեց: Արցախը կրկնապատկեց իր տարածքները հարեւան պետութեան կողմից հրահրած անիմաստ պատերազմից յետոյ, պետութեան, որն առայսօր չի ընդունում իր սխալը, այնքանով չի ընդունում, որ անգամ միջազգային հետախուզում է յայտարարում ինձ նման մարդկանց նկատմամբ, ինչը, բարեբախտաբար, մինչ օրս չի յաջողւել իրականացնել: Եւ այդ ամէնն արւում է իրական իշխանութիւնների կողմից այն  պարզ պատճառով, որ մենք բազմիցս այցելել ենք այդ երկիր, եւ որ ես անձամբ շարունակում եմ սատարել Արցախի ժողովրդի՝ իր սեփական ճակատագիրը տնօրինելու իրաւունքը: Կարող եմ ասել, որ Արցախի ժողովրդին յաջողւել է դա անել՝ իր ժողովրդավարական ինստիտուտներով եւ օր-օրի կատարելագործւող հանրային կեանքով, ինչը հարեւան Բաքւում, բնականաբար, կեղծւում է:

Ամէն դէպքում, չցանկանալով շահարկել Կովկասի այս երկրամասի ապագայի թեման, պարզապէս ցանկանում եմ ուրախութեամբ փաստել, որ, ընդհանուր առմամբ, զէնքերը լուռ են ոչ միշտ, եւ ցաւօք, ոչ այնքանով, որքանով մենք կուզենայինք լինէին մի քանի տարի առաջ, բայց լուռ են: Մեզ պարզապէս մնում է յուսալ, որ բռնութեան մեծ բռնկում Ղարաբաղի շուրջ այլեւս չի լինի եւ, այսպէս կոչւած, Ղարաբաղի հարցը կը կարգաւորւի քաղաքական միջոցներով: Ես ցանկանում եմ, որ այդպէս լինի: Յուսով եմ, որ հակամարտութեան բոլոր շահագրգիռ երկրները քաղաքական կամք կը դրսեւորեն եւ հարցը հէնց նման լուծում կը ստանայ: Ես ցանկանում եմ, որ Արցախի ժողովուրդը շարունակի խաղաղութեան ու ինքնորոշման իր բռնած ուղին: Ես հաւատում էի դրան տարիներ առաջ, եւ շարունակում եմ հաւատալ այսօր:

Ձեզ բոլորիդ ցանկանում եմ խաղաղ ապագայ: Կարծում եմ՝ սա լաւագոյնն է, ինչին մենք պէտք է հաւատանք ու ինչին պէտք է ձգտենք»:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Պատերազմի դիմաց տարածք գործողութիւնը եւ անոր քաղաքական բաժինը
    Ակնարկ. Պատերազմի դիմաց տարածք գործողութիւնը եւ անոր քաղաքական բաժինը

    Տաւուշի մարզի հիւսիսային հատուածին մէջ հայկական զինեալ ուժերուն իրականացուցած գործողութեան շնորհիւ 140 հեկտար տարածք ազատագրուած է եւ անցած հայկական ուժերու վերահսկողութեան տակ: Գործողութիւնը եղած է հակադարձութիւն, երբ Ազրպէյճանի սահմանապահ ծառայութեան ստորաբաժանումները փորձած են միջդիրքային տարածքին մէջ յառաջանալ եւ նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքեար» կոչուող լերան շրջակայքին մէջ:

  • Մեր հիմնական առաջնահերթութիւներից է, որ Արցախը զերծ մնայ որեւէ ցնցումներից
    Մեր հիմնական առաջնահերթութիւներից է, որ Արցախը զերծ մնայ որեւէ ցնցումներից

    Վերջերս «Երկիր Մեդիա» հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանն անդրադարձել է նաեւ Արցախում կայանալիք նախագահական եւ ԱԺ ընտրութիւններին:

    Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրոյցից մի հատւած.

  • Ո՞վ է կորցրել Համահայկական օրակարգը
    Ո՞վ է կորցրել Համահայկական օրակարգը

    Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ձախէն եւ աջէն խօսում են Համահայկական օրակարգի մասին։ Ըստ հայկական սովորութեան, այս հարցը եւս վերածուել է լոզունգի։ Այսօր մենք չունենք այն ղեկավար սերունդը, որ ատակ է պատկերացնել, տեսլականացնել, ծրագրել եւ պահանջուած աշխատանքի միջոցներն ու ճանապարհը ներկայացնել ժողովրդին։

  • Խմբագրական. Համահայկական օրակարգի փոխլրացուցիչ ենթակէտերը
    Խմբագրական. Համահայկական օրակարգի փոխլրացուցիչ ենթակէտերը

    Համահայկական օրակարգի ձեւաւորման հրամայականին շուրջ ակնկալելի է, որ ծաւալին հրապարակային քննարկումներ: Օրակարգի կէտերը բնականաբար կ՛ըլլան գերակայ ուղղութիւններ եւ օրինաչափօրէն հետզհետէ Հայաստանի եւ Արցախի հանրապետութեանց կարեւորագոյն խնդիրներուն կը միացնեն համասփիւռքեան-համահայկական հիմնահարցեր: Թէ՛ օրակարգի ձեւաւորման եւ թէ՛ օրակարգի կէտերու կատարողականութեան գործիքակազմերու կամ կառուցակարգային խնդիրներու մասին վստահաբար թափ կը հաւաքեն կազմակերպելի խորհրդակցութիւնները:

  • «Պատճառը բանակցային գործընթացի, հանդիպումների ոչ արդիւնաւէտ լինելն է». փորձագէտը՝ վերջին օրերին ՀՀ-Ադրբեջան սահմանին հակառակորդի կրակոցի արդիւնքում ՀՀ ԶՈւ-ի կորստի եւ 3 վիրաւորի մասին
    «Պատճառը բանակցային գործընթացի, հանդիպումների ոչ արդիւնաւէտ լինելն է». փորձագէտը՝ վերջին օրերին ՀՀ-Ադրբեջան սահմանին հակառակորդի կրակոցի արդիւնքում ՀՀ ԶՈւ-ի կորստի եւ 3 վիրաւորի մասին

    Օգոստոսի 13-ին, Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից արձակւած կրակոցի հետեւանքով պայմանագրային զինծառայող է վիրաւորւել. վերջին 20 օրերի ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին հակառակորդի կրակի հետեւանքով ՀՀ ԶՈւ-ն ունեցել է մէկ կորուստ, եւ գրանցւել է վիրաւորման երկու դէպք: Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից լարւածութեան մեծացման պատճառների, դրա հետեւանքների մասին Tert.am-ը զրուցել է ռազմական փորձագէտ, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարեանի հետ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։